Artsakhpress

Միջազգային

Թրամփը կարող Է Փոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական. CNN

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում Է գործող պետքարտուղար Մայքլ Փոմպեոյին ազգային անվտանգության հարցերով իր խորհրդական նշանակելու հնարավորությունը, այդ դեպքում վերջինս միաժամանակ կզբաղեցնի երկու պաշտոնները:

Թրամփը կարող Է Փոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական. CNN

Թրամփը կարող Է Փոմպեոյին նշանակել ազգային անվտանգության հարցերով խորհրդական. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այդ մասին հայտնել Է CNN հեռուստաալիքը:
Նրա աղբյուրների խոսքով՝ «Թրամփն այդ հնարավորությունը քննարկում Է վարչակազմի այլ աշխատակիցների հետ»: Ինչպես նշում Է հեռուստաալիքը, առայժմ պարզություն չկա այն բանի շուրջ, թե «որքան լրջորեն Է քննարկվում այդ հնարավորությունը»:
 
Ինչպես արձանագրում Է հեռուստաալիքը, վերջին անգամ այնպիսի իրադրություն, երբ նույն անձը միաժամանակ զբաղեցրել Է նշված երկու պաշտոնները, եղել Է մոտավորապես 50 տարի առաջ: Հենրի Քիսինջերը շուրջ երկու տարի միաժամանակ եղել Է պետքարտուղար եւ ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական: Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր Էջում գրել Է, որ պաշտոնանկ Է արել Բոլթոնին:
 
Նա նաեւ հայտնել Է, որ ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականի անունը կհրապարակի հաջորդ շաբաթ: Ինչպես տեղեկացրել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Հոգան Գիդլին, Բոլթոնի պաշտոնաթողությունից հետո նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնականի ժամանակավոր պաշտոնակատար կդառնա նրա ներկայիս տեղակալ Չառլզ Կապերմանը:
 
Սեպտեմբերի 11-ին Թրամփն իր որոշումը պարզաբանել Է այն բանով, որ Բոլթոնը խոշոր սխալներ Է թույլ տվել եւ ընդհանուր լեզու չի գտել Վաշինգտոնի վարչակազմում կարեւոր մարդկանց հետ: Պետության ղեկավարի խոսքով՝ Բոլթոնն անընդունելի դիրք Էր բռնել Վենեսուելայի նկատմամբ: Բացի դրանից, ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի կարգավորման «լիբիական մոդելի» վերաբերյալ նրա կարծիքները միայն ձգձգել են դրա լուծումը, նշել Է նա: Միացյալ Նահանգների ղեկավարը հայտնել Է, որ դիտարկում Է ազգային անվտանգության հարցերով նոր օգնականի պաշտոնի հինգ թեկնածուներ Բոլթոնի փոխարեն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:



     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search