Artsakhpress

Սպորտ

Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում

Ռուսական Խանտի-Մանսիսկ քաղաքում տեղի ունեցավ Աշխարհի Գավաթի խաղարկության առաջին փուլի 2-րդ պարտիաները:

Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում

Արոնյանը և Մովսեսյանը շարունակում են պայքարը գավաթի խաղարկությունում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լևոն Արոնյանը և Սերգեյ Մովսեսյանը, ովքեր առաջին պարտիայում ոչ-ոքի էին խաղացել, հաղթանակներ տոնեցին և նվաճեցին 2-րդ փուլի ուղեգրեր: Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը, ովքեր առաջին պարտիայում պարտվել էին, 2-րդ պարտիայում խաղացին ոչ-ոքի և լքեցին հետագա պայքարը:
2-րդ փուլի ուղեգիր նվաճեց նաև Սամուել Սևյանը: Բրազիլիան ներկայացնող Գրիգոր Սևակ Մխիթարյանի մրցախաղը Դմիտրի Անդրեյկինի հետ ավարտվեց 1-1 հաշվով և մրցակիցներն այսօր հաղթողին կորոշեն թայ-բրեյքում:
Երկրորդ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցն է լինելու Իրանի ներկայացուցիչ Փարհամ Մաղսուդլուն, իսկ Սերգեյ Մովսեսյանը ուժերը կչափի մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Դին Լիժենի հետ, իսկ Սամուել Սևանը կխաղա Սերգեյ Կարյակինի հետ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search