Artsakhpress

Հասարակական

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել Է 1 տրլն դոլարը

ԱՄՆ-ի Apple ընկերության շուկայական կապիտալացումը սեպտեմբերի 11-ին վերստին գերազանցել Է մեկ տրիլիոն դոլարը՝ նոր iPhone սմարթֆոնների եւ այլ տեխնիկայի շնորհանդեսից հետո:

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել Է 1 տրլն դոլարը

Apple-ի կապիտալիզացիան նոր iPhone-ների շնորհանդեսից հետո գերազանցել Է 1 տրլն դոլարը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Այդ մասին են վկայում NASDAQ (ՆԱՍԴԱՔ) Էլեկտրոնային սակարանի կայքում զետեղված տվյալները:
Սեպտեմբերի 11-ի երեկոյան Apple-ի կապիտալիզացիան կազմել Է 1 տրիլիոն 10 միլիարդ 443 միլիոն դոլար: Ընկերության, որի կենտրոնակայանը գտնվում Է Քուփերթինոյում (Կալիֆոռնիա), բաժնետոմսերի արժեքը սակարկությունների փակման պահին հասել Է 223,6 դոլարի մեկ բաժնետոմսի դիմաց՝ ավելանալով 3,18 տոկոսով նախորդ օրվա ցուցանիշների համեմատությամբ:
Անցյալ տարվա աշնանն Apple-ը դարձել Էր Միացյալ Նահանգների առաջին ընկերությունը, որի շուկայական կապիտալացումը գերազանցել Էր 1 տրիլիոն դոլարը:
Ավելի ուշ այն նվազել Է եւ վերջին ամիսներին տատանվում Էր 950 միլիարդ դոլարի սահմաններում: Սեպտեմբերի 10-ին Apple-ը ներկայացրել Է iPhone-ի, iPad պլանշետի եւ Apple Watch ժամացույցի նոր մոդելներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search