Artsakhpress

Սպորտ

Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնությունը

Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ ազատամարտիկների միության ընդհանուր նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում մեկնարկել է ԱՀ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնությունը:

Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնությունը

Ստեփանակերտում մեկնարկել է ԱՀ հաշմանդամ ազատամարտիկների միջև շախմատի առաջնությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում առաջնության գլխավոր մրցավար Հակոբ Ավագյանն ասել է, որ մրցումներին մայրաքաղաքից և շրջաններից մասնակցում է 17 ազատամարտիկ:
«Առաջնության նպատակն է շախմատ մարզաձևի մասսայականացումը հանրապետությունում, հաշմանդամ ազատամարտիկների առօրյայի ակտիվացումը և Արցախի Հանրապետության ուժեղագույն հաշմանդամ շախմատիստների ի հայտ բերումը: Մրցումներն անց են կացվելու արագ շախմատի կանոններով, շվեցարական մրցակարգով՝ 6 խաղափուլով:Յուրաքանչյուր խաղացղի մինչև խաղի ավարտը կտրվի 1 ժամ: Հաղթողը կորոշվի հավաքած միավորների առավելագույն քանակով»,-մասնավորապես ասել է նա:
Հ.Ավագյանը նաև նշել է, որ մրցումներին մրցանակային տեղեր գրաված խաղացողները ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության և ԱՀ ազատամարտիկների միության  կողմից կպարգևատրվեն պատվոգրերով, դրամական պարգևներով և նվերներով:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -22-:

     

Քաղաքական

Տնտեսական

2020 թվականի պետբյուջեն պետք է ունենա երկու կարևոր ուղղվածություն՝ բնակարանշինություն և ջրամատակարում. Նախագահ

Քաղաքացիների հետ ունենալով բազմաթիվ հանդիպումներ և...

Հատուկ ուշադրություն է դարձվելու տնտեսության ճյուղերի, ենթակառուցվածքների և սոցիալական նշանակության այլ ծրագրերի իրականացմանը. նախարար

Գյուղատնտեսական ոլորտի ծախսերը միջնաժամկետ ծախսերի ծրագրով...

Պետական բյուջեների ձևավորումը միջնաժամկետ հատվածում կընթանա բյուջետային ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցմամբ. Ա. Հարությունյան

Հարկային եկամուտները և պետական տուրքերը պետական միջնաժամկետ...

Առաջին կիսամյակի արդյունքներով Արցախում ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9.6 %-ով. նախարար

ԱՀ կառավարության նիստին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ԱՀ ֆինանսների...

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search