Artsakhpress

Միջազգային

Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարությունների միջև առաջին անգամ տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն է կայացել:

Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն են անցկացրել

Թուրքիան և Ադրբեջանը տեղեկատվության փոխանցման շուրջ խորհրդակցություն են անցկացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Թուրքական աղբյուրը նշում է, որ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների միջև տեղեկատվության և հանրային դիվանագիտության ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ` հանդիպումը տեղի է ունեցել Անկարայում, որին մասնակցել են Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Համի Աքսոյի և Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Լեյլա Աբդուլաևայի գլխավորած պատվիրակությունները:
Նշվում է, որ թուրքական կողմն ադրբեջանցի գործընկերների հետ կիսվել է թվային դիվանագիտության և հանրային դիվանագիտության ոլորտում ունեցած փորձով:
Կողմերը նաև քննարկել են ԶԼՄ-ների միջոցով երկու երկրների ժողովուրդների ազգային հարցերի շուրջ իրազեկության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր:
Թուրքիան և Ադրբեջանը ծրագրել են  հաջորդ հանդիպումը հաջորդ տարի իրականացնել Բաքվում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

Տնտեսական

Էլեկտրոնային հարկային հաշիվների ծրագիրը գործում է առցանց ռեժիմում. Արթուր Հարությունյան

«Հարկային հաշիվների դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգերը և ոչ էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների դուրսգրման դեպքերը սահմանելու մասին» ԱՀ կառավարության ընդունած որոշման նախագծով սահմանվում են էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների լրացման նպատակով կիրառվող համակարգչային ծրագրերի աշխատանքի հիմնական սկզբունքները, էլեկտրոնային հարկային հաշիվների վավերացման և հարկային մարմնի էլեկտրոնային հարկային հաշիվների համակարգ՝ ծրագրային միջոցներով տեղեկատվություն ներկայացնելու կարգերը, ինչպես նաև կապի կամ հարկային մարմնի ծրագրային համակարգի խափանման պատճառով հարկային հաշիվ դուրս գրելու անհնարինության դեպքում հարկ վճարողի կողմից իրականացվելիք գործողությունները:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search