Artsakhpress

Միջազգային

Ուկրաինացի գիտնականներն Անտարկտիդայում «թաքնված» քարանձավ են գտել (լուսանկարներ)

Ուկրաինական արշավախմբի անդամներն Անտարկտիդայում սառցե թաքնված քարանձավ են հայտնաբերել:

Ուկրաինացի գիտնականներն Անտարկտիդայում «թաքնված» քարանձավ են գտել (լուսանկարներ)

Ուկրաինացի գիտնականներն Անտարկտիդայում «թաքնված» քարանձավ են գտել (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Քարանձավում մեկ գետ ու երկու լիճ կա, հայտնում է  Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությանը, հայտնում է Tert.am:
Անտարկտիկայի Գալինդեզ կղզու վրա գտնվող քարանձավը հայտնաբերվել է անտարկտիկական առաջին արշավների ընթացքում: Գալինդեզ կղզում է տեղակայված ուկրաինական «Ակադեմիկոս Վերնադսկիյ» կայանը, որը հիմնադրվել է 1996 թվականին բրիտանացի գիտնականների կողմից և այնուհետև հանձնվել Ուկրաինային՝ առանց փոխհատուցման պայմանների:
Քարանձավի մուտքը նախկինում եղել է տվյալ կայանի հակառակ կողմից` սառցաբեկորի կատարի ստորին հատվածում: Սակայն, ինչպես պարզվել է, հետագայում սառցաբեկորը շարժվել է դեպի օվկիանոս, և մուտքը փակվել է: Այնուհետև, Պենոլա նեղուցի կողմից հնարավոր մուտքեր գտնելու մի քանի անհաջող փորձ է ձեռնարկվել: Մուտքը, վերջիվերջո, գտնվել է:
Քարանձավում կարելի է տեսնել սառցե շերտով պատված գետ և երկու լիճ: Այս ամենից բացի` գիտնականները քարանձավում հայտնաբերել են անհայտ թռչնի փետուր, որը, ինչպես պարզվել է, պինգվինի փետուր չէ: Հետազոտության համար անհրաժեշտ նմուշներն արդեն ուղարկվել են Ուկրաինա:
Image result for В Антарктиде нашли
Image result for В Антарктиде нашли
Image result for В Антарктиде нашли
Image result for В Антарктиде нашли
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search