Artsakhpress

Հասարակական

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

Ամերիկայի Միացյալ Նահանգների «Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետները սեպտեմբերի 29-ից մինչև հոկտեմբերի 3-ը տեղի մասնագետների հետ կիրականացնեն բժշկական օգնություն և սպասարկում:

ԱՄՆ-ից ժամանած բժիշկները Ստեփանակերտի բուժմիավորումներում կիրականացնեն հետազոտություններ և վիրահատություններ

ԱՄՆ-ից    ժամանած    բժիշկները    Ստեփանակերտի   բուժմիավորումներում  կիրականացնեն   հետազոտություններ  և  վիրահատություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս  մասին «Արցախպրես»-ին  տեղեկացրել  են   ԱՀ առողջապահության նախարարությունից:

Adventist Health Glendale» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից կիրականացվեն  օրթոպեդիկ վիրահատություններ՝  ծնկան հոդի պրոթեզավորում և  հոդերի արթրոսկոպիա,
վիրաբուժական միջամտություններ՝ ուղիղ և հաստ աղիքի հիվանդությունների բուժում և ընդհանուր վիրաբուժություն,
սսրտի անոթների խրոնիկ խցանման ստենտավորում և սրտի ռիթմավարի տեղադրում, գլխուղեղի անոթների պաթոլոգիայի անգիոգրաֆիկ վերացում:

Աղբյուրի  հաղորդմամբ՝  վերոնշյալ  միջամտությունների կարիք ունեցողները,  մինչև սեպտեմբերի 25-ը,  անհրաժեշտ  է    դիմել Հանրապետական բժշկական կենտրոնի համապատասխան մասնագետին` նախնական զննման, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում վիրահատության նախապատրաստման համար:

Նույն ծրագրի շրջանակներում մանկաբույժ մասնագետի կողմից «Արևիկ» բուժմիավորումում կիրականացվեն  երեխաների ընդունելություն և խորհրդատվություն:
Ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Արևիկ» բուժմիավորում կամ զանգահարել /047/ 94-55-01 հեռախոսահամարով:

Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները  կարող  են  զանգահարել ԱՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` 30-03 կարճ   հեռախոսահամարով:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:
 
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search