Artsakhpress

Միջազգային

Զելենսկու գործունեությունից գոհ ուկրաինացիների թիվն ավելացել Է 1,5 անգամ. հարցում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ Է երկրի բնակիչների ավելի քան 70 տոկոսը, ինչը գրեթե 1,5 անգամ ավելի Է, քան հուլիսին:

Զելենսկու գործունեությունից գոհ ուկրաինացիների թիվն ավելացել Է 1,5 անգամ. հարցում

Զելենսկու գործունեությունից գոհ ուկրաինացիների թիվն ավելացել Է 1,5 անգամ. հարցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին վկայում են «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հարցման տվյալները:

«Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գործունեությունից գոհ Է հարցվածների 71 տոկոսը, 11 տոկոսը հակառակ կարծիքին Է, 18 տոկսը չի կարողացել ճշտել իր վերաբերմունքը նրա նկատմամբ: Ընթացիկ տարվա հուլիս ամսվա համեմատությամբ պետության ղեկավարի աշխատանքի հավանության մակարդակն աճել Է գրեթե մեկուկես անգամ»,- ասված Է հարցման տվյալներին վերաբերող նյութերում, որոնք սեպտեմբերի 12-ին հրապարակվել են «Ռեյտինգի» կայքում:

Հարցումն անցկացվել Է 2019 թվականի սեպտեմբերի 6-ից 10-ը Ուկրաինայի ամբողջ տարածքում, բացառությամբ Դոնբասի՝ Կիեւի վերահսկողության տակ չգտնվող շրջանների: Ընդամենը հարցմանը մասնակցել Է 18-ից բարձր տարիքի 2,5 հազար մարդ: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 2 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -38-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search