Artsakhpress

Միջազգային

Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

Թուրքական «Bir Gün» թերթի թղթակից Բարըշ Ինջեն հանրապետության նախագահին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման։

Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

Թուրք լրագրողն Էրդողանին վիրավորելու համար դատապարտվել է 11 ամիս 20 օր ազատազրկման

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դեռ 2014թ․ հեղինակած մի հոդվածի պատճառով Ինջեի դեմ «հանրապետության նախագահին վիրավորելու» մեղադրանքով քրգործ էր հարուցվել։ Այդ գործի շրջանակներում լրագրողը ինքնապաշտպանական ելույթ էր ներկայացրել դատարանին, որը նա նաև հրապարակել էր մամուլում, փոխանցում է ermenihaber-ը:

«Իմ ասելիքը թաքնված է այս տողերի սկզբնատառերում», -ասել էր Ինջեն՝ հրապարակելով իր ելույթը։ Իսկ այդ տեքստի պարբերությունների առաջին տառերով  հեղինակն ակրոստիքոսի սկզբունքով գրել էր «Գող Էրդողան» (Hırsız Erdoğan)։

Տեքստի հրապարակումից հետո Բարըշ Ինջեի դեմ նույն մեղադրանքով երկրոդ գործն էր հարուցվել, որի շրջանակներում դատարանը լրագրողին մեղավոր էր ճանաչել։ Ինջեն բողոքարկել էր վճիռը, ինչից հետո վճռաբեկ դատարանը չեղարկել էր այն և նոր լսումներ նշանակել։ Սեպտեմբերի 12-ին գործով կայացած վերջին նիստի ժամանակ դատարանը դարձյալ Ինջեին մեղավոր է ճանաչել՝ նրան դատապարտելով գրեթե 1 տարվա ազատազրկման։

Հայտնի է սակայն, որ վճիռի իրագործումը պայմանականորեն հետաձգվել է։

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search