Artsakhpress

Մշակույթ

ՀՀ նախագահի նստավայրում բացվեց հանրահայտ հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի շրջանակներում Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 12-22-ը կգործի «Հայ լուսանկարչության պատմական ժառանգությունը» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդեսը:

ՀՀ նախագահի նստավայրում բացվեց հանրահայտ հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը

ՀՀ նախագահի նստավայրում բացվեց հանրահայտ հայ լուսանկարիչների աշխատանքների ցուցահանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ով կարևորեց նմանատիպ ցուցահանդեսների կազմակերպումը: Ըստ նախագահի՝  լուսանկարչությունը արդի աշխարհի անբաժան մասն է դարձել. մարդկանց մեծ մասն այդ մասնագիտությունը ունի, սակայն մոռանում է, որ իրականում լուսանկարչությունը, նախ և առաջ, մեծ արվեստ է:
«Լուսանկարը նաև պատմություն է, և այսօրվա ցուցահանդեսը հենց դա է ապացուցում: Լուսանկարը ոչ միայն պատմական փաստ է կամ կերպար է, այլ նաև հսկայական տեղեկություն է պարունակում մարդկանց և ժամանակի մասին: Լուսանկարը նաև խորը հոգեբանական արվեստ է, որովհետև շատ հաճախ լուսանկարի մեջ տեսնում ենք մարդու հոգեբանական վերլուծությունը»,- ասաց նախագահը:
 Անդրադառնալով հայ լուսանկարիչներին՝ Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ հայ լուսանկարչությունը հսկայական ավանդույթներ է ունեցել և ունի, ինչպես նաև մեծ ներդրում է ունեցել համաշխարհային լուսանկարչական ոլորտում:
«Ուղղակի պատմական փաստ է, որ մենք, մանավանդ Միջին Արևելքում, շատ մեծ դեր ենք ունեցել լուսանկարչության զարգացման մեջ:  1865 թվականին Եսայի արքեպիսկոպոս Կարապետյանը,, ով  Երուսաղեմի Հայոց պատրիարքն էր, լուսանկարչական  դպրոց է հիմնադրել և այդ դպրոցից մեծ անուններ են դուրս եկել: Այդ հայ մեծանուն լուսանկարիչներից են Աբդալահ եղբայրները, Անտուան Սևրուգինը և այլն, և այլն»,- ասաց նախագահը:
Բացառիկ ցուցահանդեսի շրջանակում ներկայացված են համաշխարհային լուսանկարչության հայ այնպիսի մեծ վարպետների գործեր, ինչպիսիք են Յուսուֆ Քարշը, Իդա Քարը, Արա Գյուլերը և այլք:
Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնի հիմնադիր և կազմակերպիչ Տաթև Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսը շատ կարևոր դեր ունի, քանզի ներկայացված են հայ լուսանկարչության ամենաակնառու դեմքերն ամբողջ աշխարհում, ովքեր պատմություն  են ստեղծել իրենց մեկ կադրով:
«Շատ կարևոր քայլ է առաջին անգամ լուսանկարչական փառատոն անցկացնելը, քանի որ բավականին մեծ և հարուստ պատմություն ունենք: Կարծում եմ՝ սա գեղեցիկ հիմք կլինի և շարունակական բնույթ կկրի: Նախագահականի նստավայրում ցուցահանդեսը կազմակերպելու առաջարկը  եղել է իմ կողմից, և պարոն նախագահը ընդունեց այդ առաջարկը: Հանրության համար ցուցահանդեսը բաց է լինելու, և բոլորը կարող են տեսնել այդ լուսանկարները»,- ասաց Մնացականյանը:
Լուսանկարները տրամադրել է Անդրանիկ Քոչարի լուսանկարչական թանգարանը, իսկ ցուցահանդեսի հավաքածուի մշակման վրա աշխատել է անվանի լուսանկարչի որդին՝ Վահան Քոչարը:
Հայկական առաջին միջազգային ֆոտոփառատոնը իրականացվում է Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո և տևելու է մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 24-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -42-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search