Artsakhpress

Սփյուռք

Կանադայում կբացվի հազարավոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը

Կանադայի Յարմուտ քաղաքում կհայտնվի Օսմանյան Թուրքիայում Ցեղասպանության ժամանակ հազարավոր հայ եւ հույն որբերի փրկած բուժքույր Սառա Քորնինգի բրոնզաձույլ արձանը:

Կանադայում կբացվի հազարավոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը

Կանադայում կբացվի հազարավոր հայ որբերի փրկած Սառա Քորնինգի արձանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արձանը, որի հեղինակը Մոնռեալից հայ Կարեն Բեդրոսյանն է, կբացվի սեպտեմբերին Սառա Քորնինգի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում, news.am-ի փոխանցմամբ, հայտնում է Armenian Weekly-ն:
1918 թվականին Սառա Քորնինգը միացել էր Մերձավոր Արեւելքին Օգնության կոմիտեի ջանքերին: Նա օգնել է հազարավոր հույն, հայ եւ ասորի որբերի փրկությանն ու խնամքին:
2016 թվականին Կանադայի Նոր Շոտլանդիա նահանգում հիմնադրվել է «Sara Corning Society» միությունը՝ նվիրված Սառայի հերոսական սխրանքի հիշատակին:
Միության հիմնադիրներ Դեյվիդ եւ Ջենիֆեր Չոունների խոսքով՝ քանդակագործի աշխատանքն արտացոլում է հայկական արմատները, եւ «Սառան խորապես կզգացվեր այն փաստից, որ այդ երկրից որեւէ մեկը եւ մարդիկ, որոնց նա այնքան լավ ծանոթ էր, 100 տարի անց իր պատվին քանդակ են ստեղծել»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search