Artsakhpress

Միջազգային

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Սոչիում կայացած բանակցությունների ընթացքում պայմանավորվել են արագացնել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իսրայելի միջև Ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնությունը:

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը

Պուտինն ու Նեթանյահուն քննարկել են ԵԱՏՄ-ի և Իսրայելի միջև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այդ մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՝ պետությունների ղեկավարների հանդիպումից հետո, հաղորդում է Tert.am-ը:
«Երկու կողմերն էլ առանձին-առանձին շեշտեցին Իսրայելի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի գոտու ստեղծման վերաբերյալ համաձայնությունը հնարավորինս արագ կյանքի կոչելու իրենց մտադրությունը»,- ասել է նախարարը:
Ըստ Լավրովի, երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես անդրադարձել են զբոսաշրջությանը՝ որպես համագործակցության հեռանկարային ոլորտներից մեկը:
Բացի այդ, Վլադիմիր Պուտինը Իսրայելի վարչապետի հետ քննարկել է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների նիստի նախապատրաստությունը, որը պետք է անցկացվի մինչև տարեվերջ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -14-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search