Artsakhpress

Միջազգային

Թրամփը հերքել է Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին լուրերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պետքարտուղար Մայք Պոմպեոն չի փոխարինի Ջոն Բոլթոնին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում:

Թրամփը հերքել է Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին լուրերը

Թրամփը հերքել է Պոմպեոյին ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում նշանակելու մասին լուրերը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Թրամփի խոսքով՝ Պոմպեոն ինքն այն կարծիքին է, որ այդ պաշտոնը պետք է մեկ այլ անձ զբաղեցնի, փոխանցում է tert.am-ը:
Այնուամենայնիվ, ԱՄՆ ղեկավարը չի հստակեցրել, թե արդյոք խոսքը Պոմպեոյի՝ Սպիտակ տուն տեղափոխվելու, թե պաշտոնները համատեղելու մասին է:
Թրամփը նաև նշել է, որ խորհրդականի թափուր պաշտոնի համար 15 թեկնածու կա, որոնցից յուրաքանչյուրն էլ կցանկանար զբաղեցնել նշված պաշտոնը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրեր առաջ հայտարարել էր, որ աշխատանքից հեռացրել է ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին:
«Անցյալ գիշեր տեղեկացրել եմ Բոլթոնին, որ իր ծառայությունների կարիքը Սպիտակ տունն այլևս չունի: Ես կտրականապես համաձայն չեմ նրա առաջարկներից շատերի հետ, ինչպես և վարչակազմի այլ աշխատակիցներ նույնպես: Այդպիսով՝ խնդրել եմ Ջոնին հրաժարական տալ, ինչը նա արել է այսօր առավոտյան: Ազգային անվտանգության հարցերով նոր խորհրդականին կնշանակեմ հաջորդ շաբաթ»,- գրել էր Սպիտակ տան ղեկավարը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -19-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search