Artsakhpress

Միջազգային

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների՝ Moody's Investor Service-ի, Fitch Ratings-ի և S&P Global Ratings-ի «անարդար» գնահատականների վերաբերյալ տարիներ շարունակ ունեցած դժգոհությունից հետո:

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո

Թուրքիան սեփական վարկանշային գործակալությունն է ստեղծում` աշխարհի խոշորագույն գործակալությունների «անարդար» գնահատականներից հետո
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ըստ bloomberg.com-ի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս մեղադրել է միջազգային ներդրումային վարկանիշներ չափող կազմակերպություններին քաղաքական դիրքորոշում ունենալու համար: Ըստ հոդվածի՝ այս հանգամանքով պայմանավորված՝ այդ երկրում պատրաստվում են ստեղծել սեփական վարկանշային կազմակերպությունը, փոխանցում է tert.am-ը:
Թուրքիայի մի շարք բանկեր, Ստամբուլի ֆոնդային բորսան և ֆինանսական արդյունաբերության կազմակերպությունները բանակցություններ են վարում մոտավորապես 13 միլիոն դոլարով գնելու Japan Credit Rating վարկանշային գործակալության՝ Թուրքիայում գործող մասնաճյուղի 80% բաժնեմասը և դրա հիման վրա ստեղծելու սեփական վարկանշային կազմակերպությունը:
Bloomberg-ը փորձել է մեկնաբանություններ ստանալ Japan Credit Rating գործակալությունից, Թուրքիայի գանձապետարանից և Ստամբուլի բորսայից, սակայն մեկնաբանություններ չեն ստացվել:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի գանձարանի և ֆինանսների նախարարությանը կից ստեղծվել է Պարտքի վարչություն, որը նախատեսված է ներքին և արտաքին պարտքի կառավարման համար: Այս քայլերն, ըստ էության, ճգնաժամում հայտնված թուրքական տնտեսությունն այդ ճգնաժամից դուրս հանելու փորձեր են, սակայն թուրքական լիրան շարունակում է արժեզրկված մնալ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -21-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search