Artsakhpress

Միջազգային

Անօդաչուներ արտադրող Israel Aerospace Industries խոշոր ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում

Իսրայելական Israel Aerospace Industries LTD ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում:

Անօդաչուներ արտադրող Israel Aerospace Industries խոշոր ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում

Անօդաչուներ արտադրող Israel Aerospace Industries խոշոր ընկերությունը ներկայացուցչություն է բացել Ադրբեջանում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Այս մասին «Ինտերֆաքս» գործակալությանը հայտնել են Հարկերի նախարարությունից:«Israel Aerospace Industries LTD ընկերության ներկայացուցչությունն Ադրբեջանում գրանցվել է օգոստոսի 22-ին»,- ասված է հաղորդագրության մեջ, հայտնում է Tert.am-ը: 
Հաղորդվում է նաև, որ ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Իսրայելի քաղաքացի Բրաիման Զեևը։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ Israel Aerospace Industries-ն ակտիվորեն համագործակցում է Ադրբեջանի հետ։ Մասնավորապես, Ադրբեջանը նրանից գնել է Harop անօդաչու թռչող սարքեր և այլ սարքավորումներ: 
Israel Aerospace Industries-ը՝ IAI-ն («Իսրայելի ավիացիոն արդյունաբերություն») հիմնադրվել է 1953 թվականին, գործունեություն է ծավալում ռազմարդյունաբերության ոլորտում: Ընկերությունը, մասնավորապես, զբաղվում է ավիատեխնիկայի, տիեզերական արբանյակների համար, կապի և հետախուզության սարքավորումների արտադրությամբ, համարվում է անօդաչու թռչող սարքերի մշակմամբ ու արտադրությամբ զբաղվող առաջատար ընկերություններից մեկն աշխարհում:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -37-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search