Artsakhpress

Հասարակական

Արցախի հանրային հեռուստատեսությունը պետք է ունենա շուրջօրյա եթեր. Տիգրան Հակոբյան

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք համատեղ աշխատանքների մի քանի ուղղություններ:

Արցախի հանրային հեռուստատեսությունը պետք է ունենա շուրջօրյա եթեր. Տիգրան Հակոբյան

Արցախի    հանրային   հեռուստատեսությունը  պետք  է  ունենա    շուրջօրյա   եթեր. Տիգրան Հակոբյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահի  հետ   հանդիպումից  հետո  այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում ասել  է  Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության  և  ռադիոյի հանձնաժողովի  ղեկավար  Տիգրան Հակոբյանը:
Նրա  խոսքով՝  հանդիպմանը   քննարկել  են  2020  թվականին   կայանլիք    նախագահական  ընտրությունների  հարցը, որը  պետք  է լինի օրինակելի:
«Մենք     փորձում  ենք  այնպես  անել, որ  Արցախի  հանրային  հեռուստաընկերությունը և մյուս հեռարձակողները  համապատասխանեն  տեղեկատվական   հոսքերի   այն  պահանջներին, որոնք  գործում  են  բոլոր  զարգացած  պետություններում. դրանք  են  բոլոր  թեկնածուների  համար հավասար  պայմանների  ապահովվումը, հանրային  բանավեճերի  կազմակերպումը    այլն: Այդ   հավասարության   արդյունքում  ոչինչ   կասկածի  տակ  չի  դրվի: Երկրորդ  հարցը  վերաբերում  էր     Արցախի  հանրային  հեռուստառադիոընկերությանը: Ցավոք, մինչև  այսօր    հանրային ռադիոնընկերությունն    աշխատում է սահմանփակ  դաշտում,   և    այդ  ոլորտի   աշխատակիցները   հնարավորություն  չեն  ունենում    ընկալելու և  ձեռքբերելու արտասահմանյան  փորձը: Մենք   միասին    կգտնենք    լուծումներ   և  եղանակներ, որպեսզի  այդ  ոլորտի   աշխատակիցները հնարավորություն  ունենան,   ոչ  միայն  ՀՀ-ում, այլև   արտերկրում,  մասնակցելու   տարբեր  միջոցառումների, կոնֆերանսների: Հանդիպմանը   քննարկել  ենք  նաև   Հայաստանի  և  Արցախի  հեռարձակողների  կողմից ճանապարհային  քարտեզ մշակելու    հարցը. այդ   գաղափարը  ողջունել է  նախագահը  և   դրա  իրականացման   գործում   իր  աջակցությունը  հայտնել»,-  մասնավորապես  ասել է  Տ.  Հակոբյանը: 
Նա  ընդգծել է, որ   Արցախի    հանրային   հեռուստատեսությունը  պետք  է  ունենա    շուրջօրյա   եթեր, իսկ  դրա  համար  պետք  է  լինեն    համապատասխան  կադրեր,  տեխնիկական  հագեցվածություն  և  այլն:
Մեր  զրոցակիցը  նշել  է  նաև, որ    իրենք    նախատեսում  են    խորհրդակցել    ՀՀ-ում  գործող  այն  հեռուստաընկերությունների  հետ, որոնք  ունեն լավ  ծրագրեր   և  պահոցներ, սակայն    մեծ  մասն  Արցախի  հեռուստադիտողը  հնարավորություն  չունի  դիտելու:
Ըստ  Տ. Հակոբյանի՝  կարևոր  է, որ    Արցախի  հեռուստատեսությունն  ունենա   այնպիսի  բովանդակություն, որը  հեռուստադիտողի  համար կլինի  դիտելի     և   գրավիչ:  Արցախն  իր  ձայնով  պետք  է    իր  ներկայությունն   ապահովի   Հայաստանի  հեռարձակման  դաշտում:    
 
«Քննարկել  ենք  նաև  համատեղ  սերիալ  նկարահանելու  մասին  հարցը:   Սերիալը   կպատմի   Արցախի   պատմության   և առօրյայի   մասին. այն հնարավոր  կլինի  թարգմանել   տարբեր  լեզուներով    և   տարածել    գաղթօջախներով: Մոտակա  օրերին  մենք   կկազմենք  և՛  մեր  աշխատանքների   ծրագրերը,  և՛   ճանապարհային քարտեզը. կփորձենք   նախանշված   անելիքներն  իրականացնել  արդյունավետ»,- ավելացրել  է  Տ.  Հակոբյանը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -28-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search