Artsakhpress

Քաղաքական

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը բազմիցս անհանգստություն է հայտնել, որ ՀԱՊԿ որոշ անդամներ զենք են վաճառում Ադրբեջանին։ Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը սեպտեմբերի 13-ի ճեպազրույցում։

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ

ՀԱՊԿ որոշ անդամների կողմից Ադրբեջանին զենք վաճառելը հեղինակազրկում է կազմակերպությունը. ՀՀ ԱԳՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես ընդգծել է ԱԳՆ մամուլի քարտուղարը, այս փաստը բացասաբար է ազդում կազմակերպության հեղինակության եւ ընդհանրապես համագործակցության մթնոլորտի վրա։ Հայկական կողմը կշարունակի հետեւողական քայլերը նման իրավիճակը բացառելու համար, հայտնում է News.am-ը։
Պատասխանելով նախօրեին Երեւանում ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովի՝ Ադրբեջանի հետ ՀԱՊԿ համագործակցության հնարավորության մասին հնչեցրած կարծիքի վերաբերյալ հարցին՝ Աննա Նաղդալյանը հիշեցրեց, որ գոյություն ունի կազմակերպության Կանոնադրությունը, որտեղ հստակ նշված են չափորոշիչներն ու պահանջները, որոնք ներկայացվում են դիտորդների եւ գործընկերների թեկնածուներին։ Երկու դեպքում էլ թեկնածու երկիրը պետք է ունենա դիվանագիտական հարաբերություններ ՀԱՊԿ բոլոր անդամ երկրների հետ, ձգտի նպաստել հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, իսկ երկրորդ դեպքում չունենա հակամարտություններ անդամ երկրների հետ։
«Ցանկացած պարագայում բոլոր որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա։ Առանց Հայաստանի համաձայնության նշված բոլոր կարծիքները կարծիք են մնում»,- ամփոփել է Աննա Նաղդալյանը։ 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -31-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search