Artsakhpress

Միջազգային

Ահմեթ Դավութօղլուն հայտնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու եւ նոր քաղաքական շարժում ձեւավորելու ծրագրերի մասին:

Ահմեթ Դավութօղլուն հայտնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին

Ահմեթ Դավութօղլուն հայտնել է իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Դավութօղլուն հրաժարական է ներկայացրել ուրբաթ, այն բանից մի քանի օր հետո, երբ «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը քննություն է սկսել՝ նրան եւ 3 նախկին օրենսդիրների կարգապահական խախտման պատճառով կուսակցությունից հեռացնելու համար, հայտնում է News.am-ն:
Քաղաքական գործիչը երկրի ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2009-2014 թվականներին, այնուհետեւ մինչեւ 2016 թվականը զբաղեցրել է վարչապետի պաշտոնը:
Նա վերջերս քննադատել էր երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի քաղաքականությունը, հատկապես կարծիք արտահայտելու ազատության առնչությամբ:
Դավութօղլուն ԱԶԿ երկրորդ առանցքային դեմքն է, որը կուսակցության շարքերը լքում է նախկին փոխվարչապետ եւ էկոնոմիկայի նախարար Ալի Բաբաջանից հետո, որը հուլիսին նույնպես հայտարարել էր նոր կուսակցություն ստեղծելու ծրագրերի մասին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search