Artsakhpress

Միջազգային

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թագաժառանգ արքայազնին քննադատելու համար հոգեւորականի են ձերբակալել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալել են հոգեւորականին այն բանից հետո, երբ վերջինս քննադատել է միջազգային երաժշտական համերգներ կազմակերպելու հարցով թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի քաղաքականությունը:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թագաժառանգ արքայազնին քննադատելու համար հոգեւորականի են ձերբակալել

Սաուդյան Արաբիայի իշխանությունները թագաժառանգ արքայազնին քննադատելու համար հոգեւորականի են ձերբակալել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Խղճի գերիներ» իրավապաշտպան խումբը հայտարարել է, որ Քասիմ համալսարանի իսլամական իրավունքի պրոֆեսոր, շեյխ Օմար Ալ-Մուքբիլը ձերբակալվել է այն բանից հետո, երբ զվարճանքների գլխավոր վարչության (GEA) քաղաքականությունը թագավորության համար սպառնալիք է անվանել: Ալ-Մուքբիլը GEA-ին մեղադրել է «հասարակության ինքնության ոչնչացման» մեջ, հայտնում է News.am-ը:
«Թագավորությունում վերջին 2 տարում կամայական ձերբակալություններն ուղղված են առաջատար գիտնականների, շեյխերի եւ այլ ազատամիտների դեմ»,- ասվում է իրավապաշտպան խմբի հայտարարության մեջ:    
Անցած տարի արեւմտյան մի շարք հայտնի երաժիշտներ, այդ թվում՝ Մրայա Քերին, 50 Cent-ը, Ջանեթ Ջեքսոնն ու Շոն Փոլը, համերգներ տվեցին Սաուդյան Արաբիայում՝ Մուհամեդ բեն Սալմանի «լիբերալացման» քաղաքականության շրջանակում:
Բարեփոխումները (այդ թվում՝ կանանց ավտոմեքենա վարել թույլատրելը, գենդերային համերգները) «Տեսլական 2030» անվանումը ստացած լայնամասշտաբ տնտեսական ծրագրի մի մասն են: Ծրագիրը կօգնի դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը նավթային կախվածությունից եւ նոր աշխատատեղեր ստեղծել: Սակայն քննադատները պնդում են, որ բարեփոխումները շեղում են Մուհամեդ բեն Սալմանի քննադատների դեմ լայնամասշտաբ ճնշումներից:    
2017թ. սեպտեմբերին ավելի քան 20 ազդեցիկ հոգեւորականներ եւ ինտելեկտուալներ ձերբակալվեցին, իբր, «արտասահմանյան կուսակցությունների» անունից գործելու համար:
Ձերբակալվածների թվում էին հոգեւորական Սալման ալ-Ավդան, որին ձերբակալեցին թվիթթերյան գրառման համար: Գրառման մեջ նա «մարդկանց միջեւ համերաշխության» կոչ էր անում, սակայն Սաուդյան Արաբիայի իշխանությունների պնդմամբ՝ այդպիսով նա կոչ էր անում հաշտվել հարեւան Կատարի հետ:
Ամիսներ անց ձերբակալվեցին սաուդցի ավելի քան 200 բարձրաստիճան պաշտոնյաներ, գործարարներ եւ արքայազներ՝ ենթադրյալ հակակոռուպցիոն արշավի շրջանակում:
Փորձագետները նշում են, որ դա միջոց էր ամրապնդելու թագաժառանգ արքայազնի իշխանությունը, որն այդպիսով վերացրեց պոտենցիալ մրցակիցներին:
Էր Ռիյադը նաեւ քննադատության արժանացավ միջազգային հանրության կողմից՝ կապված 2018թ. Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության հետ:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -44-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Կանցկացվեն աննախադեպ ծավալներով ռազմավարական զորավարժություններ

Ֆինանսների նախարարությունը թափուր պաշտոնների բաց և փակ մրցույթներ է հայտարարել

Բակո Սահակյանը հրավիրել է զորավարժությունների անցկացման հետ կապված խորհրդակցություն

Search