Հետազոտողները, որոնք ուսումնասիրել են երեխաների մոտ թքարտադրությունը եւ մանրԷների տարածումը թղթադրամների միջոցով, մտել են Շնոբելյան մրցանակի (Ig Nobel Prize) դափնեկիրների շարքը, որը շնորհվում Է ոչ ստանդատ գաղափարների եւ անհեթեթ գիտական նվաճումների համար:
ԱՄՆ-ում Շնոբելյան մրցանակներ են հանձնել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դափնեկիրների պարգեւատրման 29-րդ արարողությունը տեղի Է ունեցել սեպտեմբերի 12-ին Հարվարդի համալսարանում:
Ճապոնացի հետազոտողների խումբը քիմիայի բնագավառում մրցանակի Է արժանացել՝ պազելով, որ հնգամյա երեխայի մոտ օրվա ընթացքում արտադրվում Է միջին հաշով շուրջ կես լիտր թուք: Տնտեսագիտության ոլորտում պարգեւն ստացել են գիտնականներ Թուրքիայից, Նիդեռլանդներից եւ Գերմանիայից, որոնք փորձել են պարզել, թե որ թղթադրամների միջոցով են ամենից հեշտ փոխանցվում մանրԷները: Նրանք հանգել են այն եզրակացության, որ այդ տեսակետից առավել վտանգավոր են ամերիկյան դոլարն ու ռումինական լեյը: Տեխնիկայի բնագավառում մրցանակի Է արժանացել գյուտարարն Իրանից: Նա մշակել Է սարք երեխաների ոտնալաթերի փոխարինման համար:
Բժշկագիտության բնագավառում մրցանակն ստացել Է իտալացի Սիլվանո Գալուսը: Նա եւ իր գործընկերները պարզել են, որ պիցցայի գործածումը կարող օրգանիզմին օգնել հաղթահարելու որոշ հիվանդություններ: Գիտնականների կարծիքով, կարեւոր Է, որ պիցցան պատրաստված լինի Իտալիայում: Խաղաղության Շնոբելյան մրցանակի են արժանցել մի խումբ գիտնականներ Մեծ Բրիտանիայից, Սաուդյան Արաբիայից, ԱՄՆ-ից եւ Սինգապուրից: Նրանք փորձել են պարզել, թե մարդուն հաճելի զգացողություններ պատճառում են արդյոք խուտուտն ու քորելը: Այս պարգեւը, որը նաեւ կոչվում Է Հականոբելյան մրցանակ, հանձնվում Է «նվաճումների համար, որոնք նախ ստիպում են ծիծաղել, իսկ այնուհետեւ՝ խորհել»:
Այն սահմանվել Է 1991 թվականին «Անհավանական հետազոտությունների տարեգերք» հանդեսի կողմից: 1999 թվականից մրցանակը հանձնվում Է 10 բնագավառում, անվանակարգերի մի մասը համընկնում Է Նոբելյանների հետ, մնացածները սահմանվում են ամեն տարի առանձին: Պարգեւները հաղթողները սովորաբար ստանում են տարբեր տարիների նոբելյան դափնեկիրների ձեռքից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -49-: