Առնվազն 11 մարդ Է զոհվել Ռիո դե Ժանեյրոյի հիվանդանոցում բռնկած հրդեհի հետեւանքով:
Ռիո դե Ժանեյրոյում ավելի քան տասը մարդ Է զոհվել հիվանդանոցում բռնկած հրդեհից
Սաստիկ հրդեհն սկսվել Է սեպտեմբերի 12-ի երեկոյան Hospital Badim հիվանդանոցում, որը գտնվում Է քաղաքի հյուսիսում: Զանգվածային լրատվամիջոցների տվյալներով՝ բռնկման պատճառ կարող Էր դառնալ կարճ միակցումը հարկերից մեկում: Ծուխն սկսել Է արագորեն տարածվել ամբողջ շենքում, հիվանդանոցում հայտարարվել Է հիվանդների շտապ տարահանում:
Թերթի տվյալներով՝ զոհվածների մարմինները գտել են սեպտեմբերի 13-ի առավոտյան շենքի ներսում: Հրդեհի վայրում աշխատանքները շարունակվում են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: