Artsakhpress

Միջազգային

ՄԱԿ-ում Նեթանյահուն հաջորդ շաբաթ կհայտնվի ուժեղ քննադատությունների ներքո

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահում խոստանում է վերընտրվելու դեպքում Իսրայելին բռնակցել Հորդանան գետի արեւմտյան ափի պաղեստինյան տարածքների մեկ երրորդը, երբ պաղեստինցիների նպատակն այդ հողերն իրենց ապագա պետության տարածք դարձնելն է:

ՄԱԿ-ում Նեթանյահուն հաջորդ շաբաթ կհայտնվի ուժեղ քննադատությունների ներքո

ՄԱԿ-ում Նեթանյահուն հաջորդ շաբաթ կհայտնվի ուժեղ քննադատությունների ներքո

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Amerikayidzayn.com-ի փոխանցմամբ` Նեթանյահուն ասել է նաեւ, թե մինչ դա անելը, ինքը կսպասի Մերձավոր Արեւելքի հարցով ԱՄՆ-ի նախագահի խաղաղության ծրագրի հրապարակմանը:

Պաղեստինցիներից շատերն են ասում, որ այդ տարածքներն արդեն իսկ փաստորեն բռնակցված են: Նրանք ցույց են տալիս այն հատվածները, որտեղ Իսրայելի կառավարությունը կառուցել է տներ, հրեաներին այստեղ վերաբնակեցնելու համար: «Հիմա նրանք այստեղից մեզ աստիճանաբար դուրս են մղում», ասում են պաղեստինցիները:

«Խաղաղություն այսօր» կազմակերպության ակտիվիստների խոսքերով նույնը տեղի է ունենում նաեւ արեւելյան Երուսաղեմում, որը պաղեստինցիներն ուզում են դարձնել իրենց ապագա պետության մայրաքաղաքը: Նրանք ասում են, որ այստեղ ամեն տարի 200 տուն են քանդում, եւ որ դա ավելի արագացավ, երբ Դոնալդ Թրամփը դարձավ ԱՄՆ-ի նախագահ:

Պաղեստինցիներից շատերն են ասում, որ պաղեստինյան նշված տարածքներն Իսրայելին բռնակցելու շուրջ արդեն իսկ համաձայնություն կա Նեթանյահուի ու Թրամփի միջեւ:

Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, Եվրոպական միությանն ու Արաբական լիգային, պետք է ասել, որ բոլորն էլ դեմ են բռնակցմանը, հայտարարելով, որ այն կվնասի տարածաշրջանում խաղաղության գործընթացին:

Տարածքները բռնակցելու Նեթանյահուի ծրագիրը կարող է վերացնել անկախ պետություն հիմնելու պաղեստինցիների հույսը: Պաղեստինցիների ղեկավարներն այժմ հույսը կապում են միջազգային համայնքի հետ: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հաջորդ շաբաթվա հանդիպման ժամանակ սպասվում է, որ Նեթանյահուն կհայտնվի ուժեղ քննադատության ներքո:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -64-:


     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Հունաստանի պաշտպանության նախարարը ժամանել է Հայաստան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով Հայաստան է ժամանել Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի գլխավորած պատվիրակությունը։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԼՂ-ից բռնի տեղահանվածները կշարունակեն օգտվել Կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո

Կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանված 8118 երեխաների հոգեսոցիալական կարիքների գնահատում

Հայաստանում պաշտոնապես մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Մոսկվայում լույս կտեսնի Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունների բազմահատոր ժողովածուն

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Ուրուգվայում պաշտոնապես բացվել է Հայաստանի դեսպանությունը

Այսօր Ծաղկազարդ է

Բարեղամ Հարությունյանը ոսկե մեդալ նվաճեց Լիտվայում

Մայամիի մրցաշար․ Ավանեսյանը հաղթեց աշխարհի 6-րդ ռակետ Ժաբերին

Search