Artsakhpress

Հասարակական

Արամ Անանյանը կարժանանա «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակին

Արդեն 12 տարի Եվրո-միջերկրական համագոծակցության խորհուրդը Իտալիայի Բենևենտո քաղաքում կազմակերպում է «Ստեղծագործ միտք» փառատոնը՝ շնորհելու «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակը և գնահատելու աշխարհի տարբեր երկրներում գործունեություն ծավալող, ստեղծագործ մտքի տեր անձանց, որոնց գործը համամարդկային արժեք ունի և իրենց աշխատանքը նվիրել են մարդկանց ճշմարիտը ներկայացնելուն:

Արամ Անանյանը կարժանանա «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակին

Արամ Անանյանը կարժանանա «Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ«Մարզանի» լրագրության և գրականության միջազգային մրցանակին այս տարի, ի թիվս այլ գործիչների, կարժանանա նաև «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:
Միջոցառումը կազմակերպվում է Իտալիայի Պատգամավորների պալատի, Սենատի և Արտաքին գործերի նախարարության հովանու ներքո՝ Բենևենտոյի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ: Փառատոնին մասնակցում են պետական, քաղաքական և հասարակական գործիչներ՝ ինչպես Իտալիայից, այնպես էլ եվրոպական տարբեր երկրներից, ներկա կլինի Իտալիայի Եվրոպական հարցերի նախարարը: 
Սեպտեմբերի 14-ին և 15-ին կանցկացվեն հանդիպումներ եւ բաց քննարկումներ Միջին Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկիրների ապագայի մասին, որոնց կմասնակցեն պարգևատրվողները:
«Արմենպրես»-ի տնօրենին պարգևը տրվում է՝ մեկդարյա պատմությամբ գործակալությունն արդյունավետ առաջնորդելու, հայկական հարցի ու հումանիտար խնդիրների բարձրաձայնման խիզախ հանձնառության համար: Պարգևի կարժանանա «Զարթոնք»-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը՝ հայկական սփյուռքում ավելի քան 80 տարի ազատ ու հանդուգն, սակայն պատասխանատու խոսքի,  անաչառ լրատվության դրոշը բարձր պահելու համար:
Սեպտեմբերի 15-ին կայանալիք արարողությանը Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին Սան Ջորջիո դել Սանիոյի իշխանությունների կողմից կշնորհվի պատվավոր քաղաքացու կոչում:
Ամեն տարի «Marzani» լրագրության և գրականության միջազգային մրցանակը շնորհվում է ակադեմիական աշխարհը, արվեստի ու լրագրության ոլորտը ներկայացնող փորձառու ժյուրիի անդամների կողմից՝ անձանց, ովքեր աչքի են ընկել մեդիա աշխարհում իրենց հանձնառությամբ, պրոֆեսիոնալիզմով և անկախությամբ: 2008 թվականից կազմակերպվող մրցանակաբաշխությունը միտված է խթանելու երկխոսությունը միջերկրածովյան տարբեր մշակույթների միջև, նպաստելու ինտեգրմանը ազատ և դինամիկ, նորարար և որակյալ լրագրության միջոցով:
Մրցանակաբաշխության առթիվ կազմված՝ պարգևատրողներին ընտրող միջազգային հանձնախմբի ղեկավարը հայտնել է, որ պարգևատրվողների ընտրությունը կատարվել է ըստ հստակ չափանիշների՝ հիմնվելով Եվրոպական Խորհրդի ճշտած սահմանումների վրա:
Եվրոպական Խորհրդարանի փոխնախագահ Մասիմո Կաստալդոն շեշտել է, որ ոչ-իտալացի դիվանագետների և լրագրողների Իտալիայում պարգևատրումը ցույց կտա ժողովուրդների բարեկամության եւ համամարդկային միևնույն նպատակները միասնաբար հետապնդելու ու արժեքները պահպանելու կարևորությունը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -30-:

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search