Մայր աթոռն արձագանքել է BBC-ի ռուսական ծառայության` Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ հրապարակմանը:
Ցավում ենք այն լրագրողների համար, որոնք նպատակադրված վնասում են Հայ առաքելական եկեղեցուն. Մայր աթոռը` BBC-ի հրապարակման մասին
«Գնահատելով լրագրությունը, իբրև կարևոր հանրային աշխատանք, ցավում ենք այն լրագրողների համար, որոնք կողմնապահությամբ և կողմնակի շահերով առաջնորդվելով ու նպատակադրված կերպով վնաս են հասցնում Հայ առաքելական Եկեղեցուն: Աղոթում ենք այդ անհատների համար և անդրադարձման պարագայում պատրաստ ենք լինելու ընդունել ու բացատրել առկա իրողությունները։
Ակնհայտ է, որ նման անձինք բացարձակ պատկերացում չունեն եկեղեցական կյանքի և նրա կարգ ու կանոնների, Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերների և դրանց հաղթահարման կերպերի մասին: Երբեմն թվում է, որ ցանկություն էլ չունեն հասկանալու այս բարդ աշխարհը։ Այս հոդվածը սրա վառ վկայությունն է:
Ավելին կպարզաբանենք ըստ անհրաժեշտության հետագայում:
Վստահ ենք, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ու նրա աշխարհասփյուռ թեմերի զորացման, զարգացման, անկախության տարիներին կյանքի աշխուժացման և նոր հոգևոր սպասավորների պատրաստության ուղղությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և եկեղեցականության կողմից տարվող ջանքերը գնահատվում են բարեպաշտ ժողովրդի, եկեղեցու բարեկամների, պետական իշխանությանց և պիտի արժանի գնահատականը ստանան ապագա սերունդների ու պատմագիրների կողմից»: