Artsakhpress

Միջազգային

Թունիսում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Կիրակի Թունիսի հանրապետության քաղաքացիները նախագահ են ընտրելու:

Թունիսում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ

Թունիսում կանցկացվեն արտահերթ նախագահական ընտրություններ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սեպտեմբերի 15-ին երկրում կկայանան արտահերթ նախագահական ընտրություններ, փոխանցում է tert.am-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընտրությունների առաջին փուլը նշանակված էր նոյեմբերի 17-ին: Սակայն, հուլիսի 25-ին Թունիսի առաջնորդ Բեժի Քաիդ աս-Սեբսիի մահից հետո Գերագույն Անկախ ընտրական հանձնաժողովը, որն իրականացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործառույթը, որոշում կայացրեց սեպտեմբերի 15-ին կազմակերպել արտահերթ քվեարկություն:
Նշվում է, որ Թունիսում արտահերթ նախագահական ընտրություններին նախորդել է դժվարին անցումային շրջան: Թունիսում տեղի ունեցավ «հասմիկների հեղափոխություն», որը նշանավորեց Արաբական գարնան սկիզբը, տեղի ունեցան առաջին ազատ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, ընդունվեց նոր Սահմանադրություն, փոխվեց ինը կառավարություն, երկրում սկսվեցին անկարգություններ, զանգվածային գործադուլներ, ահաբեկչական գրոհները և այլն:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -12-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search