Artsakhpress

Քաղաքական

Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ մարդու իրավունքների հանդեպ համերաշխության արտահայտություն է. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն սեպտեմբերի 14-ին ընդունել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավորներ Գի Տեսսյեին, Վալերի Բուայեին, Գիյոմ Կասպարյանին, Ժան Պիեռ Կուբերտաֆոնին, Պիեռ Ուզուլիասին, Մուհամեդ Լաքհիլային և Դանիել Կազարյանին:

Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ մարդու իրավունքների հանդեպ համերաշխության արտահայտություն է. ՀՀ ԱԳ նախարար

Ֆրանսիացի պատգամավորների այցն Արցախ մարդու իրավունքների հանդեպ համերաշխության արտահայտություն է. ՀՀ ԱԳ նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Նախարար Մնացականյանը ողջունեց ֆրանսիացի խորհրդարանականներին և երախտագիտություն հայտնեց վերջիններիս վճռականության և հետևողականության համար՝ հայ-ֆրանսիական բարեկամության առավել ամրապնդման և զարգացման գործում: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրեցին Հայաստանի և Ֆրանսիայի միջև ամենաբարձր մակարդակով հաստատված երկխոսության դրական դինամիկան, պարբերաբար տեղի ունեցող երկկողմ փոխայցերն ու հանդիպումները: Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց նաև ֆրանսիացի խորհրդարանականների կարևոր դերակատարությունը՝ հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի առավել ընդլայնման և հարստացման ուղղությամբ:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերին և դրա շրջանակներում հաստատված համագործակցությանը: ԱԳ նախարարը նշեց, որ ՖՄԿ-ն միջազգային և տարածաշրջանային համագործակցության լավ հարթակ է, և ընդգծեց, որ Հայաստանը` որպես գագաթաժողովը նախագահող պետություն, իր վճռական ներդրումն է ունենալու ֆրանկոֆոն արժեքների առաջմղման և տարածման գործում: Ներկայացնելով ՖՄԿ գագաթաժողովում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ նախարար Մնացականյանը նաև կարևորեց կառույցի` միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ սերտ համագործակցության զարգացումը: 
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Նախարար Մնացականյանը նշեց, որ հայկական կողմը բարձր է գնահատում Ֆրանսիայի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրի աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործում: 
Զրուցակիցների քննարկումների կենտրոնում էին նաև ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ և այնտեղ ունեցած հանդիպումները: Այս համատեքստում ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ֆրանսիացի պատգամավորներին` մարդու իրավունքները հարգելու իրենց սկզբունքային դիրքորոշման և վճռականության համար՝ շեշտելով, որ Արցախը նախևառաջ մարդիկ են, որոնց առանց խտրականության պետք է հասանելի լինեն բոլոր մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները: Նշվեց, որ ֆրանսիացի խորհրդարանականների այցն Արցախ մարդու ընդհանրական իրավունքների հանդեպ ցուցաբերված համերաժշության արտահայտություն է:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -13-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search