Արցախում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի պատվիրակությունը` ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանի գլխավորությամբ:
ԵՊԲՀ պատվիրակության անդամներն այցելել են Հանրապետական բժշկական կենտրոն
Ողջունելով հյուրերին նախարար Բաղրյանը կարևորել է պրոֆեսորդասախոսական կազմի այցը Արցախ, նշելով որ նպատակը ամենօրյա շփումներն են` նախատեսված ծրագրերը իրագործելու նպատակով:
Ողջույնի խոսք է ասել նաև Արմեն Մուրադյանը, կարևորել այցը Արցախ և նշել, որ համալսարանը միջազգային ասպարեզում առաջատար է և տարբեր երկրներից ընտրություն անելով, բազմաթիվ մարդիկ ընտրում ու գալիս են Հայաստան` բժիշկ դառնալու նպատակով: Միաժամանակ բժշկական համալսարանի 100 ամյակին նվիրված դրոշի վրա ստորագրել են նաև կենտրոնի բժիշկները, որը նույն նպատակով շրջելու է ՀՀ մարզերով, այնուհետև ծածանվի Արարատի գագաթին:
Պրոֆեսորդասախոսական կազմի անդամները նախարարության ենթակա որոշ հիվանդանոցներում իրականացրել են բուժական խորհրդատվություններ ու գիտական քննարկումներ: