Artsakhpress

Քաղաքական

Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին

Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհի, Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանի (DAI) գլխավոր տնօրեն, Ալ-Սաբահ հավաքածուի համասեփականատեր Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը:

Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին

Նունե Սարգսյանի հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ճանաչողական այցի շրջանակում շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը կայցելի մի շարք տեսարժան վայրեր և մշակութային հաստատություններ, այդ թվում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան, Գաֆեսճյան արվեստի կենտրոն, Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան, կծանոթանա մեր ժողովրդի պատմամշակութային ժառանգությանը։ Կքննարկվի նաև հանրահայտ Ալ-Սաբահ հավաքածուի նմուշները Երևանում ցուցադրելու հնարավորությունը։
Ալ-Սաբահ հավաքածուն ներառում է արվեստի արժեքավոր նմուշներ, այդ թվում՝ եզակի ձեռագրեր, գորգեր, թանկարժեք զարդեր, կերամիկական և մետաղական, փայտից ու ապակուց պատրաստված աշխատանքներ: Հավաքածուի ավելի քան 30 հազար նմուշները ներկայացնում են տարբեր երկրների մշակույթն ու արվեստը և աշխարհագրական ու ժամանակագրական տարբեր շրջանների են պատկանում։
Շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահը Մերձավոր Արևելքի, Եվրոպայի և ԱՄՆ-ի համալսարաններում ու մշակութային ինստիտուտներում պարբերաբար հանդես է գալիս դասախոսություններով՝ նվիրված իսլամական մշակույթին և արվեստին: Նա ակտիվորեն ներգրավված է ճարտարապետական կոթողների պահպանության գործում, մասնավորապես, աշխատանքներ է իրականացնում Բահրեյնի, Սիրիայի և Եգիպտոսի պատմական շինությունները պահպանելու և վերականգնելու ուղղությամբ:
Քուվեյթի Իսլամական հնությունների թանգարանը (DAI) հիմնադրվել է շեյխ Նասեր Սաբահ Ալ-Ահմադ Ալ-Սաբահի և նրա տիկնոջ՝ շեյխուհի Հուսա Սաբահ Ալ-Սալեմ Ալ-Սաբահի հավաքածուի հիման վրա ։ DAI- ի հիմնական գործառույցներից են դասախոսությունների, համերգաշարերի, ֆորումների, ցուցադրությունների, թրեյնինգների կազմակերպումը, հետազոտությունների իրականացումը, գրքերի հրատարակումը: DAI-ն ունի նաև երկու գրադարան, որոնցից մեկում ներկայացված է իսլամական արվեստի ու մշակույթի մասին գրքերի հարուստ հավաքածուն, իսկ մյուսում պահվում են հազվագյուտ գրքեր: Ընդ որում, այդ հավաքածուի գրքերն այժմ թվայնացվում են՝ հասանելի դառնալով գիտնականների ու հետաքրքրված անձանց ավելի լայն շրջանակի համար:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -23-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search