Artsakhpress

Սպորտ

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր՝ դուրս գալով ԱԱ կիսաեզրափակիչ

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր՝ դուրս գալով ԱԱ կիսաեզրափակիչ

Արթուր Ալեքսանյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր՝ դուրս գալով ԱԱ կիսաեզրափակիչ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի օլիմպիական կոմիտեի կայքից, օլիմպիական չեմպիոնը քառորդ եզրափակչում 4։3 հաշվով հաղթեց Իրանի ներկայացուցիչ Աբդուլահ Սարավիին։ Այսպիսով՝ Ալեքսանյանն ապահովել է առնվազն Օլիմպիական խաղերի ուղեգիր։
Ալեքսանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 5:0 հաշվով հաղթել էր Բելառուսը ներկայացնող Ալեքսանդր Հրաբովնիկին։ 1/16 եզրափակչում 10:0 հաշվով հաղթել էր ֆինն Մատի Կուսմանենին, իսկ ⅛ եզրափակչում 4:2 հաշվով թուրք Չենկ Իլդեմին։
Սեպտեմբերի 15-ին պայքարի էին դուրս եկել նաև 67 կգ և 87 կգ քաշային ըմբիշները։ 67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը պայքարը սկսեց 1/16 եզրափակչից 10։1 հաշվով հաղթեց Տաջիկստանի ներկայացուցիչ Մուբինժոն Ահմեդովին, իսկ ⅛ եզրափակչում 3։6 հաշվով զիջեց Իբրահիմ Էլսայեդին՝ Եգիպտոսից։
87 կգ քաշային Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 1:4 հաշվով զիջեց կուբացի Դանիել Գրեգորիչին։
72 կգ քաշային Մալխաս Ամոյանը սփոփիչ գոտեմարտում 4:7 հաշվով զիջեց կորեացի Ջիյոն Լիին և զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը երեկոյան մրցահերթում բրոնզե մեդալի համար կպայքարի իրանցի Մեյսամ Դալխանիի հետ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -25-:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search