Artsakhpress

Սպորտ

ԱԱ-2019․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանը ներկայացնող, Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների փոխչեմպիոն Սլավիկ Գալստյանը նվաճեց Նուրսուլթանում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալը 63 կգ քաշային կարգում (ոչ օլիմպիական)։

ԱԱ-2019․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

ԱԱ-2019․ Սլավիկ Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սլավիկ Գալստյանը գոտեմարտեց իրանցի Մեյսամ Դալխանիի հետ եւ հաղթանակ տարավ 7։5 հաշվով, փոխանցում է NEWS.am SPORT-ը:
Հիշեցնենք, որ Սլավիկ Գալստյանը կիսաեզրափակիչում մրցել էր անցած տարվա աշխարհի չեմպիոն, այս տարվա Եվրոպայի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն, ռուսաստանահայ Ստեփան Մարյանյանի հետ եւ պարտվել 2։3 հաշվով։
Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակիչում 16:7 հաշվով կամային հաղթանակ էր տարել ադրբեջանցի Էլման Մուխտարովի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում՝ 3:3 հաշվով (վաստակած վերջին միավորի շնորհիվ) հաղթել Ուզբեկստանի ներկայացուցիչ Իսլամյոն Բահրամովին:
Եզրափակիչում Ստեփան Մարյանյանը կմրցի Ճապոնիան ներկայացնող Շինոբու Օտայի հետ։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -29-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search