Հայաստանում տեղակայված ռուսաստանյան Հարավային ռազմական շրջանում (ՀՌՇ) ավարտվել է մոտոհրաձգային գումարտակների պատրաստումը, որի շրջանակում անցկացվել է մարտական հրաձգությամբ երկկողմանի վաշտային զորավարժություն՝ հաշվի առնելով նաև Սիրիայում տեղային պատերազմների վարման ժամանակ ստացված փորձը։
Հայաստանում ավարտվել է ՀՌՇ մոտոհրաձգային գումարտակների մարտավարական զորավարժությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես տեղեկացնում են ՀՌՇ մամուլի ծառայությունից, զորավարժությունն անցկացվել է օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15-ը։ Ամեն օր դրան մասնակցել է ավելի քան 500 զինծառայող և ներգրավվել ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ օպերատիվ-տակտիկական, բանակային և անօդաչու ավիացիա։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: