Ռուսական C-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի՝ Թուրքիա մատակարարման երկրորդ փուլն ավարտվել է:
ՌԴ-ն ավարտել է Թուրքիային C-400-ների մատակարարումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: SHANTNEWS.am-ի փոխանցմամբ, հաղորդում է TASS գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:
«Այսօր, Անկարայի Մյուրթեդ ավիաբազայում ավարտին է հասցվել C-400 հակաօդային պաշտպանության երկրորդ հրթիռային մարտկոցի տարրերի առաքման գործընթացը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանից կողմից Թուրքիային C-400-ներ տրամադրելու համաձայնագրի մասին կողմերը հայտարարել էին դեռևս 2017 թվականին:
Գործարքն ընդհանուր առմամբ արժեցել է 2.5 մլրդ դոլար:
Ինչպես նախատեսված էր՝ ռուսական կողմը, բացի համակարգերի տրամադրումից, Թուրքիային է փոխանցում նաև դրանց արտադրության համար անհրաժեշտ տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվության մի մասը:
ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն հենց սկզբից դեմ են արտահայտվել համաձայնագրի կնքմանը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -35-: