Յակուտիայում մոլեգնող հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել վերահսկողության գոտում, անցած հանգստյան օրերին վերացվել Է բռնկման երեք օջախ:
Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին հայտնել Է հանրապետության բնապահապնության, բնօգտագործման եւ անտառային տնտեսության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ նոր անտառային հրդեհներ չեն արձանագրվել:
«Սեպտեմբերի 16-ի դրությամբ անցած հանգստյան օրերին հանրապետությունում երեք հրդեհ Է վերացվել վերահսկողության գոտում: Վերահսկողության գոտում կրակի ճարակած ընդհանուր տարածքը կազմում Է 20 067 հեկտար»,- նշում են իշխանությունները:
Անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը բարդացել Է նրանով, որ հյուսիսային եւ արկտիկական շրջաններում շատ են տորֆակուտակները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -26-: