Artsakhpress

Սպորտ

Ջեկոն հույս ունի, որ Մխիթարյանը երկար ժամանակ կմնա Ռոմայում

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն հույս է հայտնել, որ իտալական ակումբում իր թիմակից, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կմնա իրենց թիմում:

Ջեկոն հույս ունի, որ Մխիթարյանը երկար ժամանակ կմնա Ռոմայում

Ջեկոն հույս ունի, որ Մխիթարյանը երկար ժամանակ կմնա Ռոմայում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Հայ ֆուտբոլիստը վարձակալությամբ է «Արսենալից» տեղափոխվել «Ռոմա», իսկ նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ.
«Սպասում էի Մխիթարյանից նման խաղ:
Գիտեմ, որ նա հիանալի ֆուտբոլիստ է, ու շատ լավ համալրում է մեր հարձակողական թիմին:  Ես 100 տոկոսով վստահ եմ, որ նա շատ մեծ օգնություն կլինի մեր թիմի համար: Շատ ուրախ էի, որ այդ տրանսֆերը կայացավ:
Հուսով եմ՝ նա կմնա ու դեռ շատ գոլեր կխփի մեզ համար»,- armsport-ի փոխանցմամբ՝ Ջեկոյի խոսքերն է փոխանցում Goal-ը:
Բոսնիացի ֆուտբոլիստը նաև պատմել է, թե ինչ է ասել Մխիթարյանին՝ Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո.
«Երբ մենք խաղացինք մեր ազգային հավաքականների կազմում ու նա երկու գոլ խփեց մեր թիմին, ես ասացի նրան. «Ընկերս, հաջորդ խաղերին դու նաև «Ռոմայի» կազմում պետք է գոլ խփես»:
Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նրան հիշում եմ, երբ դեռ խաղում էր «Բորուսիայի» կազմում: Հուսով եմ՝ նա երկար ժամանակ կմնա մեր թիմում»,- ասել է Ջեկոն:

Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -32-:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Ռուսատանը, որպես պետություն թույլ չի տա, որ Լեռնային Ղարաբաղի հարցն անարդար լուծում ստանա. Կոնստանտին Զատուլին

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

Փաշինյանը տեղում կոշտ պատասխանել է Ալիևին

Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյանի հետ հարաբերության և նախագահական ընտրությունների մասին

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց նրա մասնակցության, և չի կարող լինել վերադարձ անցյալին. Բակո Սահակյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Search