Կոսովոյի եւ Մետոքիայի հարցի լուծումը հնարավոր Է սոսկ փոխզիջման միջոցով: Սեպտեմբերի 16-ին Blic թերթում հրապարակված հարցազրույցում նման վստահություն Է հայտնել Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը:
Կոսովոյի հարցը կարելի Է լուծել սոսկ փոխզիջման միջոցով. Սերբիայի վարչապետ
Բրնաբիչը հիշեցրել Է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը «քաղաքական արիություն ունեցավ առաջադրելու սերբերի եւ ալբանների համաձայնության հարցը, չնայած այն բանին, որ Սերբիայում մեծամասնությունը դեմ Էր»: «Դա ծանր, հասարակական համակրանքը չվայելող, բայց միեւնույն ժամանակ միակ ճիշտ եւ պատասխանատու որոշումն Էր: Դրանով ցույց տրվեց մտահոգությունն ապագա սերունդների մասին, քանի որ գոյություն ունի վտանգ, որ սառեցված հակամարտությունը մի օր գլուխ կբարձրացնի: Ցավոք, շատ հնարավորություններ են բաց թողնվել, մենք գտնվում ենք շատ ավելի ծանր իրադրության մեջ, քան 10 – 15 տարի առաջ»,- ասել Է Բրնաբիչը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-: