Artsakhpress

Սփյուռք

Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ

Հայտնի դերասան Արմեն Ջիգարխանյանը նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ տարիներ տեւած և մեծ աղմուկ հանած սկանդալից հետո խուսափում է լրագրողներից։

Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ

Արմեն Ջիգարխանյանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ` նա հազվադեպ հանդիպող հարցազրույց է տվել, որում անսպասելի հայտարարություն է արել․ դերասանը միացել է նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ։
«Ես ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, կծերանանք միասին»,- խոստովանել է Արմեն Բորիսովիչը։
83-ամյա դերասանը պատմել է, որ այլևս չի կարողանում գնալ աշխատանքի, ինչպես նախկինում, նա դժվարանում է աստիճաններ բարձրանալ։ Այդուհանդերձ նա շարունակում է մնալ թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում, նրա հետ անընդմեջ կապ են հաստատում գործընկերները, որպեսզի քննարկեն այն կամ այն հարցը։ Իսկ մոտ ժամանակներս Ջիգարխանյանը պատրաստվում է անձամբ ներկա գտնվել թատերական պրեմիերաներից մեկին։
Արմեն Բորիսովիչը խոստովանել է նաև, որ իր կյանքում սխալներ է գործել, սակայն այժմ բացարձակ երջանիկ է։ «Եթե հակիրճ․ ինձ համարում եմ երջանիկ մարդ։ Իրականում մենք չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը… լուռ… հնչեղ… Ոչ ոք չգիտի։ Իսկ ես կարծում եմ, որ երջանկությունը ինչ-որ բան հաղթահարելն է։ Երբ ցավն ավարտվում է, դա ամենամեծ երջանկությունն է։ Առանց սխալների չես ապրի։ Սխալվում է յուրաքանչյուրը»,- Ջիգարխանյանին ցիտում է Novostink.net-ը։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search