Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով
Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ), ինչպես հայտնի է, վնասվածքի պատճառով չի մասնակցել Ղազախստանում անցկացվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակչին, որտեղ պետք է մրցեր ռուս Մուսա Եվլոևի հետ:
Արթուր Ալեքսանյանը պարգևատրվեց ԱԱ-ի արծաթե մեդալով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արդյունքում, հայ ըմբիշը պարգևատրվել է ԱԱ-ի արծաթե մեդալով, փոխանցում է armsport-ը:
Սեպտեմբերի 16-ին գյումրեցի ըմբիշը 1/8 եզրափակիչում ստացել էր կողոսկրի կոտրվածք, որի հետևանքով չէր կարողացել պայքարել աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Արթուր Ալեքսանյանը նախօրեին պայքարը սկսել էր որակավորման փուլից և հաղթել էր բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին (5:0), ֆինն Մատի Էլիասին (10:0), թուրք Չենկ Իլդեմին (4:2), իրանցի Աբդուլա Սարավիին (4:3) ու վրացի Գիորգի Մելիային (3:1):
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-: