Artsakhpress

Քաղաքական

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Եթե Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի կազմում և ադրբեջանական կողմի այս սկզբունքը կատեգորիկ է ու կոմպրոմիս չճանաչող, ուստի Հայաստանն էլ պետք է ասի` Արցախը Հայաստանն է և վերջ։

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին այսօր, Վանաձորում տեղի ունեցող մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փոխանցում է armeniasputnik-ը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Ստեփանակերտում հրավիրված հանրահավաքին Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Արցախը Հայաստանն է և վերջ։
«Խնդիրն այն է, որ Ադրբեջանն անընդհատ հայտարարում է, թե ղարաբաղյան հարցը մեկ սկզբունքով կլուծվի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում։ Սակայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ աշխատանքային քննարկումների ընթացքում ասվել է, որ Ղարաբաղի կարգավիճակը կարող է լինել տարբեր, ընդհուպ` Ադրբեջանի կազմից դուրս»,–ասաց վարչապետը։
Նա հիշեցրեց, որ մեկ տարի առաջ հայտարարել է` Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար։ Փաշինյանը նշեց, որ ինքը ՀՀ առաջին ղեկավարն է եղել, որը խոսել է Ադրբեջանի ժողովրդի կողմից ինչ-որ ընդունելի լուծման մասին, ինչի համար ՀՀ–ում քննադատվել է։
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -56-:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

Սահմանված անվանակարգերում հայտնի են բերքի տոնի հաղթողները

Արցախը երբևիցե ՀՀ մարզ չի լինելու. Վիտալի Բալասանյան

ԿՀՎ-ի (CIA) գաղտնազերծված հույժ գաղտնի զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ

Վերջին օրերի իրադարձությունները կարծես թե փաստում են, որ մոտենում ենք ատելության սահմանագծին. Արշավիր Ղարամյան

Ադրբեջանում ցածրակարգ ֆլեշմոբի կազմակերպիչները Արցախի սահմաններին մոտենալու հնարավորություն չունեն․ Դավիթ Բաբայան

Եթե Թուրքիային չկանգնեցնենք, կկրկնվի 1915 թ. Հայոց ցեղասպանությունը. Օսման Բայդեմիր

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացրել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել. ՄԱԿ

Search