Artsakhpress

Հասարակական

Մոշաթաղում տեղի է ունեցել վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողություն (լուսանկարներ)

«Հայրենասեր» կազմակերպության և ԱՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ, այսօր` սեպտեմբերի 16-ին, Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ համայնքում տեղի է ունեցել Մերուժան Ստեփանյանի անվան վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման հանդիսավոր արարողությունը:

Մոշաթաղում տեղի է ունեցել վերակառուցված միջնակարգ դպրոցի բացման արարողություն (լուսանկարներ)

Մոշաթաղում տեղի է ունեցել վերակառուցված միջնակարգ դպրոցի  բացման արարողություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` Քաշաթաղի շրջանի նորանշանակ հոգևոր հովիվ Տեր Բենիամին քահանա Ծատուրյանը հանդես է եկել օրհնության խոսքով:
Միջոցառմանն ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը նշել է, որ Քաշաթաղի շրջանի ազատագրված հողում ևս մեկ բարենորոգված դպրոց է բացվում:
Նախարարն իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր ժողովուրդն այսպես է խոնարհվում  հերոսների առջև, այսպես է խոնարհվում նաև Մերուժանի առջև, ով իր կյանքը զոհբերել է հանուն այսօրվա: Վստահ եմ, որ մեր ուսուցիչներն անելու են ամեն ինչ, որ այստեղ կրթություն ստացող աշակերտները դառնան այն կարող ուժը, որն ապահովելու է այս հողի վերազարթոնքը: Մեր աշակերտներին և ուսուցիչներին   ուսման ոլորտում մաղթում եմ մեծագույն հաջողություններ»:
Մերուժան Ստեփանյանի հոր՝ Արթուր Ստեփանյանի  խոսքով, այն օրվանից, ինչ իրենց ընտանիքն  իմացել է, որ Մոշաթաղում բացվելու է իր որդու անվան դպրոց, գյուղը դարձել է հարազատ վայր:
Դիմելով աշակերտներին՝ Ա. Ստեփանյանն ասել է. «Սիրելի երեխներ մաղթում եմ ամենայն բարիք, ցանկանում եմ, որ դուք ստանաք այնպիսի կրթություն, որով կհպարտանան Ձեր ուսուցիչներն ու ծնողները: Հուզմունքս անսահման է, քանի որ Արցախում արդեն  իսկ  բացվել  է իմ որդու անունով դպրոց: Վստահ եմ, որ որ դուք արժևորում եք բոլոր այն տղաների սխրանքները, ովքեր իրենց կյանքը չխնայեցին հանուն հայրենիքի, ովքեր պայքարեցին այսօրվա համար»:
Մոշաթաղի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Հովհաննիսյանն իր ելույթում նշել է, որ կրթօջախն ունի 52 աշակերտ:
Խոսելով դպրոցի մասին՝ տնօրենն ասել է, որ այն գործում է 1995 թվականից:
«Մինչ վերանորոգելը մենք աշխատում էինք մութ ու խոնավ դասասենյակներում, սակայն հուսով էինք, որ ունենալու ենք լուսավոր ու ժամանակակից պայմաններին համապատասխան կրթօջախ: Հայ ժողովուրդն իր ինքնությունը պահել է թանկ գնով: Ապրիլյան քառօրյան նույնպես ապացուցել է, որ 18-20 տարեկան տղաները պատրաստ են հանուն հայրենիքի զոհաբերել իրենց կյանքը: Այդ տղաներից է նաև Մերուժան Ստեփանյանը, ում անունը միշտ վառ կպահենք մեր դպրոցում»:
Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանն իր հերթին խորհին շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Մոշաթաղի զարգացման գործում:
Մեզ հետ զրույցում «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիր Նելլի Մարտիրոսյանն էլ ասել է, որ դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն սկսվել են 2018 թվականից:
«Դպրոցաշինության ծրագրի շրջանակներում Քաշաթաղի շրջանում արդեն 6-րդ դպրոցն է հիմնանորոգվում. Հակ, Հերիք, Լեռնահովիտ, Բուրգավան, Մուշ համայնքներում արդեն ունենք ժամանակակից պայմաններին համապատասխան կրթական հաստատություններ: Դպրոցների վերակառուցման աշխատանքներն իրականացնում ենք սփյուռքահայ մեր հայրենակիցների նվիրատվության շնորհիվ: Երկհարկանի այս դպրոցում կառուցել ենք դահլիճ և զուգարաններ: ԱՀ կառավարության միջոցներով դպրոցում կառուցվել է կաթսայատուն, տեղադրվել են ջեռուցման համակարգեր  և  կահույք»,-ավելացրել է Ն Մարտիրոսյանը և տեղեկացրել, որ իրենց կազմակերպությունն ներկայումս զբաղվում  է Միրիք գյուղի  դպրոցի վերակառուցման աշխատանքներով:
Կրթօջախի բացման արարողությանը՝ դպրոցի աշակերտները հանդես են եկել հայրենասիրական երգերով ու բանաստեղծություններով:
Կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել է ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված Մերուժան Ստեփանյանի ծնողներին` Նունե և Արթուր Ստեփանյաններին և «Հայրենասեր» կազմակերպության հիմնադիր Նելլի Մարտիրոսյանին:
Միջոցառմանը ներկա էին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պետական այլ այրեր, քաշաթաղցիներ, ովքեր շրջայց են կատարել կրթօջախում և ծանոթացել շենքային պայմաններին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -61-:

     

Քաղաքական

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովը ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական և ֆինանսական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչության շրջանում անչափահասների կարիքները բավարարելու համար։

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հերթական ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել Լիբանանի հայ կրթական հաստատություններին` Լիբանանի հայ համայնքին տրամադրվող շարունակական օգնության ծրագրի շրջանակում:

Հայաստանը շուրջ 30 տոննա մարդասիրական բեռ կուղարկի Գազայի բնակիչներին

Հայաստանի Հանրապետությունը մարդասիրական օգնություն կուղարկի Գազայից տեղահանված և Ռաֆահի անցակետում հաստատված, ծանր սոցիալ-տնտեսական վիճակում հայտնված բնակիչներին։

Հայաստանում աշխատանքի է տեղավորվել ԼՂ-ից տեղահանված շուրջ 12 հազար անձ

Հայաստանում աշխատանքի են ընդունվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բավականին մեծ թվով անձինք։

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search