Artsakhpress

Հասարակական

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը չի մեկնաբանել իր հրաժարականն ու հնչեցրած հայտարարությունը:

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Hraparak.am, Factor.am և Armlur.am լրատվամիջոցների հետ զրույցում Վանեցյանը նշել է, որ հրաժարականի տեքստն անպայման առաջիկայում կմեկնաբանի, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա:
«Երբ ես ընդունել եմ հրաժարական կայացնելու որոշումը, ես չեմ խորհրդակցել որևէ քաղաքական ուժի հետ: Հրաժարականի մասին ես խոսել եմ իմ ընտանիքի` կնոջս, երեխաներիս և ծնողներիս հետ, տեղեկացրել եմ իմ հրաժարականի մասին և կայացրել եմ այդ որոշումը: Այն շատ մտածված էր և հստակ»,- ասաց Վանեցյանը:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արթուր Վանեցյանը նշեց, որ այժմ իր համար կարևորագույն հարցը ֆուտբոլի ազգային հավաքականի առաջիկա հանդիպումներն են:
«Ես քաղաքականությամբ զբաղվելու հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ անի: Այս պահին կենտրոնանալու եմ մեր ֆուտբոլի զարգացման ուղղությամբ, և մենք ունենք առաջիկայում՝ հոկտեմբեր ամսին երկու շատ վճռորոշ խաղեր, որոնցում հաջողության հասնելու դեպքում մեր ընտրանին պատմության մեջ առաջին անգամ հնարավորություն կունենա հայտնվելու Եվրոպայի առաջնությունում: Ինձ համար ամենակարևոր հարցն այս պահին դա է»,- նշեց նա:
Սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի լիազորությունները դադարեցնելու միջնորդագիրը: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հրամանագրի համաձայն, նույն օրը աշխատանքից ազատեց Արթուր Վանեցյանին: Արթուր Վանեցյանն ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2018թ. մայիսի 10-ին:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -34-:

     

Քաղաքական

ԱԺ նախագահն ընդունել է կրթության, գիտության և մշակույթի նորանշանակ նախարարին

Այսօր Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է...

Արթուր Թովմասյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի թեմի առաջնորդ Պարգև Արքեպիսկոպոս Մարտիրոսյանը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին...

Արթուր Թովմասյանն ընդունել է Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության նախագահ Վերա Գրիգորյանին և Զոհված ազատամարտիկների միության նախագահ Աթուր Առուստամյանին

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 27-ին ընդունել...

Համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում համազգային հարցերի շուրջ պետք է ձևավորել միասնական օրակարգ. Արթուր Թովմասյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը...

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արայիկ Հարությունյանն ու Սամվել Բաբայանը համագործակցության հուշագիր են ստորագրել

Search