Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան (լուսանկարներ)

Արցախի Հանրապետության կրթության գիտության և սպորտի նախարարության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան:

Ստեփանակերտում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան (լուսանկարներ)

Ստեփանակերտում կայացել է տոնական համերգ՝ նվիրված ֆիզկուլտուրնիկի օրվան (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ կրթության գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը:
«Տոնը նշվում էր դեռևս խորհրդային միությունում: Անկախացած Արցախը ևս վերականգնեց ու սկսեց նշել այս տոնը, բայց իհարկե օրացույցում այլ օրեր նույնպես հատկացնելով սպորտին ու ֆիզկուլտուրային: Դրա վառ ապացույցն Արցախում ամռանը տեղի ունեցած միջոցառումների շքերթն է՝ Conifa-ի հովանու ներքո ֆուտբոլի եվրոպայի առաջնությունը, «Պար առանց սահմանների» սպորտային պարերի միջազգային մրցաշարը, համահայկական խաղերը, տարբեր հուշամրցաշարերը, ինչպես նաև վերջին օրերին HayFC կազմակերպության նախաձեռնած մրցաշարը: Ակնհայտ է, որ մեր հանրապետությունում օրեցօր աճում է հետաքրքրությունը սպորտի և ֆիզիկական կուլտուրայի հանդեպ և վստահ ենք, որ հանրապետությունում կառուցվող ժամանակակից մարզամշակութային համալիրը, տարբեր մարզամշակութային շինությունները առաջիկա տարիներին ավելի են  ընդլայնելու մեր հնարավորությունները:Պարզապես այս օրը նրա համար է, որպեզսի մենք ևս մեկ անգամ կարևորենք  առողջ ապրելակերպը: Ֆիզկուլտուրայի ու սպորտի հանդեպ հետաքրքրությունը սկսվում է դպրոցից ու մարզադպրոցից և դրանում մեծ ներդրում ունեն  մեր ֆիզկուլտուրայի ուսուցիչներն և մարզիչները: Ես շնորհակալություն եմ հայտնում նրանց և մաղթում բոլորիս առողջ մարմնի մեջ  առողջ հոգի»,-մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը:
ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության կողմից մարզական բնագավառում երկարամյա ու բեղմնավոր աշխատանքի համար  պատվոգրերով են պարգևատրվել ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Տոնական համերգին ակրոբատիկ համարներով հանդես են եկել Հայաստանի Հանրապետության ակրոբատիկ մարմնամարզության հավաքականի անդամները, իսկ երաժշտական ու պարային կատարումներով՝  «Արցախի ձայներ» երաժշտական համույթի ներկայացուցիչները, պարարվեստի քոլեջի սաները, սպորտային պարերի խմբակները  և այլն:
Երեկոյին ներկա Խարկովում բնակվող մեր հայրենակից, սամբո մարզաձևի սպորտի վարպետ Վալերի Բաբունցն ասել է, որ շատ ուրախ է կրկին Արցախում գտնվելու և նմանատիպ միջոցառմանը ներկա գտնվելու համար: Շնորհավորելով բոլորին տոնի առթիվ՝ նա նշել է, որ սպորտի հիմքը ֆիզիկական դաստիարակությունն է, առանց որի հաղթանակ ու ձեռքբերում չի կարող լինել:
Տոնական միջոցառումը պարային համարներով եզրափակել են պրոֆեսիոնալ պարահանդեսային պարերի աշխարհի և եվրոպայի չեմպիոններ Արսեն Աղամալյանը և նրա կինը՝ Օքսաննա Վասիլևան:
Արմատներով արցախցի Արսեն Աղամալյանն իր ելույթում նշել է, որ իր համար մեծ հաճույք ու հպարտություն է Արցախում գտնվելն ու արցախյան բեմահարթակում պարելը:
«Այնքան հիանալի է, որ գոյություն ունի այս սրբազան երկիրը՝ իր օրեցօր բարգավաճող մշակույթով ու սպորտով:Ես միայն ցանկանում եմ իմ երկրին խաղաղություն, որովհետև խաղաղ կյանքն այն կյանքն է, երբ երեխաները երգում ու պարում են, իսկ ծնողները հասկանում են, որ այդ հողի վրա իրենց զավակները կարող են մեծանալ ու հասնել բարձունքների: Շնորհակալ եմ  իմ ժողովրդին միասնական լինելու և իմ հայրենիքը պաշտպանելու համար»,-մասնավորապես ասել է նա:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -65-:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search