Artsakhpress

Հասարակական

Տանձուտ համայնքի դպրոցը շահագործման է հանձնվելու հոկտեմբերին. պատասխանատու

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով Քաշաթաղի շրջանի Տանձուտ համայնքի դպրոցի վերակառուցման աշխատանքներն սկսվել է 2019 թվականի մայիսից. այն ընթացքի մեջ է:

Տանձուտ համայնքի դպրոցը շահագործման է հանձնվելու հոկտեմբերին. պատասխանատու

Տանձուտ   համայնքի  դպրոցը  շահագործման   է    հանձնվելու   հոկտեմբերին. պատասխանատու
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում    ասել  է  «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրենի օգնական Մեդինա Հովհաննիսյանը:
 
Նրա խոսքով՝ դպրոցի վերակառուցման պլանի մեջ մտնում է երկու հարկերի վերանորոգումը:
«Առաջին  հարկում տեղակայված  կլինեն  դահլիճը, ռազմագիտության և համակարգչային դասասենյակները, տնօրենի կաբինետը և ուսուցչանոցը, իսկ երկրորդ հարկում՝   10 դասասենյակ և գրադարան:  Կրթօջախի պայմանները համապատասխանելու  է  ժամանակակից բոլոր  պահանջներին: Դպրոցի  համար  ԱՀ կառավարությունը տրամադրելու է նոր կահույք։ Մեր հիմնադրամի միջոցներով նախատեսում ենք հետագա ծրագրերի շրջանակներում դպրոցին տրամադրել նաև կենսաբանության և բուսաբանության լաբորատոր հավաքածուներ»,-մասնավորապես   ավելացրել  է  Մ.  Հովհաննիսյանը։
Նրա   խոսքով՝ դպրոցի բացումը նախատեսվում է  հոկտեմբերի առաջին օրերին:
 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -66-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Պարետի որոշմամբ խստացվել են Արցախ մուտք գործելու պահանջները

Հայտնի են անգլերենի, ֆրանսերենի և ռուսերենի միասնական քննությունների արդյունքները

Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ

Ճանապարհատրանսպորտային պատահար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի 8-րդ կիլոմետրին. կան տուժածներ

Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել են կորոնավիրուսային վարակի նոր օջախներ

Առողջապահության ոլորտում անվճար առաջին ծրագրերը կյանքի են կոչվում. նախագահ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել

Արայիկ Հարությունյանը հաշմանդամության կարգի տրամադրման խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության 5 նոր դեպք

Արցախում կխստացվեն հակահամաճարակային միջոցները. Արայիկ Հարությունյանը պարետատան նիստին նոր հանձնարարականներ է տվել

Search