Artsakhpress

Ռազմական

Տոնոյանն արդյունավետ է համարում Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարծում է, որ Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովում ստացվող տեղեկությունները բավարար կլինեն եզրակացություններ անելու համար:

Տոնոյանն արդյունավետ է համարում Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը

Տոնոյանն արդյունավետ է համարում Ապրիլյան պատերազմի հարցով ԱԺ հանձնաժողովի աշխատանքը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոնոյանը նման տեսակետ հայտնեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում։
«Որոշակիորեն հայտնի են հանձնաժողովի աշխատանքի արդյունքները: Մենք դեռևս տեղեկություններով ենք հագեցնում հանձնաժողովի աշխատանքը: Հանձնաժողովի աշխատանքն այս պահին արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, բավարար են լինելու եզրակացություններ անելու համար»,-ասաց Տոնոյանն ու նշեց, որ ինքը դեռ չի հրավիրվել հանձնաժողովի նիստի:
Լրագրողի դիտարկմանը, թե ավելի վաղ հանձնաժողովից նշել են, որ մտահոգիչ փաստեր են ի հայտ եկել, նա նշեց՝ այս մտահոգիչ փաստերի վերաբերյալ դեռ 2016-ի սկսած նախաքննության մարմինները մեծածավալ աշխատանք են կատարել:
Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ քրեական գործեր հարուցվեն, նախարարը պատասխանեց՝ ամեն ինչ հնարավոր է, սակայն այս պահին ոչինչ չի կարող ասել, հանձնաժողովն իր աշխատանքը նրա համար չի կատարում, որ քրեական գործ հարուցվի:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -24-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search