Artsakhpress

Միջազգային

Facebook-ը ստեղծում է անկախ դիտորդական մարմին

Facebook-ը մանրամասներ է հայտնել անկախ դիտորդական մարմնի մասին, որին օգտատերերը կարող են բողոքել կոնտենտի ոչ իրավաչափ հեռացման դեպքում:

Facebook-ը ստեղծում է անկախ դիտորդական մարմին

Facebook-ը ստեղծում է անկախ դիտորդական մարմին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սոցցանցը հույս ունի այս գործունեությանը ներգրավել մոտ 40 փորձագետի, փոխանցում է news.am-ը:
Սպասվում է, որ խմբի առաջին անդամների անունները հայտնի կդառնան մինչեւ ընթացիկ տարվա վերջը: Նրանք կնշանակվեն 3 տարով: Յուրաքանչյուր գանգատ կքննի 5 փորձագետից բաղկացած խումբը: Նրանց որոշումը կատարման համար պարտադիր կլինի եւ պետք է ուժի մեջ մտնի հնարավորինս արագ: Միակ բացառությունն այն իրավիճակն է, երբ Facebook-ի ղեկավարությունը համարի, որ կոնտենտի վերականգնումը օրենսդրության խախտում կնշանակի:
Սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը նման մարմին ստեղծելու մասին առաջին անգամ հայտարարել էր անցյալ տարի: Ակնկալվում է, որ այն կսկսի աշխատել 2020-ի սկզբին:
Սոցցանցն իր գոյության 15 տարում բազմիցս դարձել է օգտատերերի քննադատության օբյեկտ կամ իշխանությունների հետաքրքրության թեմա: Այսպես՝ 2018 թվականի սկզբին հայտնի դարձավ Facebook-ի պատմության մեջ անձնական տվյալների ամենախոշոր արտահոսքը: Cambridge Analytica ընկերությունն անօրինականորեն հավաքել էր սոցցանցի 87 մլն օգտատերերի տվյալները եւ փոխանցել երրորդ անձանց, այդ թվում, ենթադրաբար, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբին, որը դրանք օգտագործել էր քաղաքական գովազդի համար:
2019 թվականի սեպտեմբերին ամերիկյան մի շարք նահանգներ սոցցանցի դեմ հակամենաշնորհային հետաքննություն են սկսել: Իշխանությունները մտադիր են պարզել՝ Facebook-ն արդյոք չի՞ չարաշահել շուկայում իր գերակա դիրքը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -48-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կենսաթոշակների բարձրացում անպայման լինելու է. ոլորտի պատասխանատու

Արցախում ստեղծվել է նոր կուսակցություն. կայացել է հիմնադիր համագումարը

Երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 8-ին

«Շատ վիրավորված եմ քեզանից»․ Արայիկ Հարությունյանը՝ Հրանտ Բագրատյանին

Խաչմաչի և Կարմիր գյուղի նորածինների 7 ընտանիքներ 1000-ական ԱՄՆ դոլլար դրամական աջակցություն են ստացել բարերարից

Կարմիր շուկայում բազմաբնակարան շենքերի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել

Հանրապետությունում շմոլ գազի հետևանքով քաղաքացիներ են թունավորվել. նրանց վիճակը բավարար է

Այսօր Կրկժանի ազատագրման 28-ամյակն է. պարգևատրվել են մի խումբ ազատամարտիկներ

Search