Artsakhpress

Սպորտ

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Արցախում էլ ավելի զարգանա թեթև աթլետիկան. Ռոբերտ Էմմիյան

ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախում թեթև աթլետիկայի զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր:

Պետք է անել ամեն ինչ, որպեսզի Արցախում էլ ավելի զարգանա թեթև աթլետիկան. Ռոբերտ Էմմիյան

Պետք  է  անել  ամեն  ինչ, որպեսզի    Արցախում   էլ ավելի     զարգանա  թեթև  աթլետիկան. Ռոբերտ  Էմմիյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ  նախագահի  հետ հանդիպումից  հետո   այս  մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել է  հայազգի   հայտնի  հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի  և   հանրապետության  բազմակի   չեմպիոն, բարի  կամքի   խաղերի  հաղթող, Եվրոպայի    ռեկորդակիր   Ռոբերտ  Էմմիյանը:
Արցախում   լինելն  իր  համար    մեծ   պատիվ  և  ուրախություն  է:
Խոսելով   Արցախում  թեթև  աթլետիկայի   զարգացման  մասին՝   մեր  զրուցակիցը   մասնավորապես  ավելացրել  է. «Արցախի  թեթև  աթլետիկայի   ֆեդերացիան  անում  է  ամեն  ինչ, որպեսզի  մարզիկները  կարողանան   հանդես  գալ   ոչ  միայն  հանրապետությունում, այլև  միջազգային հարթակներում՝  սահմանելով   ռեկորդներ:  Թեթև   աթլետիկան  կարևոր  է   առողջության  համար: Պետք  է  անել  ամեն  ինչ, որպեսզի    Արցախում   էլ ավելի  զարգանա  թեթև  աթլետիկան, որի համար  կան նախադրյալներ: ԱՀ  նախագահն  իր    պատրաստակամությունն   է հայտնել  աջակցելու     մեր  ծրագրերին»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -27-: 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search