Artsakhpress

Հասարակական

«Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են նաև արցախյան արտադրատեսակներ

«Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ նախաձեռնությամբ սեպտեմբերի 14-15-ը Երևանի անգլիական այգում կազմակերպված «Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են նաև արցախյան արտադրատեսակներ:

«Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են նաև արցախյան արտադրատեսակներ

«Բերքի տոն. գյուղական կյանք և ավանդույթներ» 6-րդ փառատոնին ներկայացվել են  նաև  արցախյան  արտադրատեսակներ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի   թղթակցի   հետ  զրույցում  ԱՀ  գյուղատնտեսության  փոխնախարար   Համլետ   Ապրեսյանն ասել է, որ  իրենց  միջնորդությամբ    ԱՀ-ից     փառատոնին  առաջին  անգամ   մասնակցություն  են  ունեցել  «Ռայփսիդ»   ձեթի, «Արցախկաթ» կաթնամթերքի, «Վասավի  փրոդաքթ»  բուսական  թեյերի   ընկերությունները: 
Սկսած  2018  թվականից   փառատոնին     անհատական   մասնակցության  հայտ  են  ներկայացնում     նաև    «Հաթերք   ֆուդ»   և   Թալիշի   ֆերմերների   խմբի  ներկայացուցիչները:
Ըստ   Հ.  Ապրեսյանի՝   փառատոնը  յուրօրինակ հարթակ է, որտեղ ֆերմերները, արտադրողները, վերամշակողները և ներդրողները կարող են հանդիպել, փոխանակվել փորձով   և ստանալ համագործակցության  հնարավորություններ: 
«Արցախյան  տաղավարների    հանդեպ   մեծ  հետաքրքրություն  կար  սպառողների  կողմից:   Առավել  շատ   տպավորված  էին    «Ռայփսիդ»   ձեթով  և   ժենգյալով   հացով»,-ավելացրել  է  Հ. Ապրեսյանը:
«Հաթերք  ֆուդ» ընկերության տնօրեն Սամվել  Միրզախանյանի  խոսքով՝  Մարտակերտի   շրջանի     Հաթերք  գյուղից   փառատոնին  մասնակցել  է   14  հոգի, ովքեր  իրենց  արտադրանքը  ներկայացրել   են   4  տաղավարներում:
Ս. Միրզախանյանի  խոսքով՝     արդեն   երկրորդ  տարին  է, ինչ  իրենք  մասնակցում են  բերքի   տոնին,   և ամեն  անգամ  փորձում  են  նոր  արտադրանք   ներկայացնել:
«Այս  անգամ  մենք  սպառողներին ենք  ներկայացրել    շոկոլադե  մեղր, որն  օգտագործում  են  և՛  որպես    քաղացրավենիք,  և՛    որպես   դեմքը  երիտասարդացնող   քսուք:  Թխվել  է   ժենգյալով  հաց՝  արցախյան   կանաչիով: Ներկայացրել  ենք  նաև  մեղրի  մի  քանի  տեսականի՝ ավանդական, տափաստանային, ալպիական, ձագի և վայրի: Հատկապես մեծ պահանջարկ  ունի  ձագի  մեղրը։ Գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մեղրը քամվում է երիտասարդ մեղվաընտանիքներից, որոնք ընդհանրապես չեն կերակրվել, չեն ստացել պրոֆիլակտիկ դեղորայք, այդ թվում հակաբիոտիկներ, իսկ մեղվափեթակները տեղադրված են այնպիսի վայրում, որտեղ 15 կմ շառավղով բացակայում են ասֆալտապատ տարածքները, մայրուղիները, հանքերը, գործարաններն ու այգիները։ Այս մեղրն առանձնանում է էկոլոգիական ամենաբարձր չափանիշներով և իր հատկանիշներով ձգտում է վայրի մեղրին»,-ավելացրել  է  Ս. Միրզախանյանը՝  նշելով, որ   փառատոնի   մասնակիցներին   բաժանվել  են  նաև  Արցախի  պատմամշակութային  վայրերի  մասին  պատմող   բուկլետներ։
Մեր  զրուցակիցը  տեղեկացրել  է  նաև, որ  սեպտեմբերի 21-ին Հադրութի  շրջանի  Տող  համայնքում կայանալիք  գինու   6-րդ  փառատոնին     կներկայացնեն հաթերքցիների ժենգյալով հացն ու «Հաթերք  ֆուդ» ընկերության  արտադրանքը:
Նա  շնորհակալություն  է  հայտնել  ԱՀ  գյուղատնտեսության  նախարարությանը, իրենց  աջակցելու  համար:
Փառատոնն ուղեկցվել  է   համերգային ծրագրով` ժողովրդական անվանի երգիչների, երաժիշտների ու մշակութային խմբերի մասնակցությամբ:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -39-: 

     

Քաղաքական

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Հակոբ Արշակյանը Դանիայի խորհրդարանականների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի ԱԺ պատվիրակությունը Դանիայի նախաձեռնությամբ հանդիպել է դանիացի գործընկերների հետ՝ պատվիրակության ղեկավար Սյորեն Սյոնդերգաարդի գլխավորությամբ:

Տնտեսական

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Տարադրամի փոխարժեքն այսօր

Տարադրամի փոխարժեքն այսօր։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search