Artsakhpress

Տնտեսական

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ անդամ երկրների՝ Հայաստան, Ղազախստան, Բելառուս, Ղրղզստան եւ Ռուսաստան, միջեւ միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը:

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը

ՌԴ ԿԲ-ն քննարկում է ԵԱՏՄ-ում միասնական կենսաչափական համակարգ ստեղծելու հարցը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին IOSCO կոմիտեի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Շվեցովը, փոխանցում է news.am-ը:
«Ռուսաստանում Հայաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի եւ Ռուսաստանի միջեւ ֆինանսական կապեր ստեղծելու հարցով ծրագիր կա: Գործընթացը սկսվել է 5 տարի առաջ, մինչ այժմ այն շարունակվում է: Եվ մենք որոշ համաձայնագրեր ենք ստորագրել, որպեսզի նվազեցնենք բարիերը՝ մեր երկրում յուրաքանչյուր ընկերության համար լիցենզավորման, փոխանակման, առանց յուրաքանչյուր երկրի տարածքում իրավաբանական ներկայացուցչություն բացելու անհրաժեշտության գործընթացի իրականացման առնչությամբ: Մենք նաեւ փորձում ենք միասնական կենսաչափական համակարգ ստեղծել, որպեսզի մեր շուկա հասանելիություն տրամադրենք դիստրիբուցիայի տարբեր ալիքների տեսանկյունից»,- ասել է նա:
Ավելի ուշ նա հստակեցրել է, որ դա կարճաժամկետ խնդիր չէ:
«Մենք այժմ քննարկում ենք ինտեգրացիայի հարցով հետագա քայլերը: Նախաձեռնություններից մեկը, որը մենք կմշակենք, վճարային, այդ թվում նաեւ կենսաչափական համակարգերով լինքերի միավորումն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շվեցովը:
Շվեցովը նշել է, որ առաջին բանակցությունները կսկսվեն Բելառուսի հետ: Նրա խոսքով՝ մյուս երկրների հետ բանակցությունները կսկսվեն այն ժամանակ, երբ Բելառուսի հետ այդ ուղղությամբ առաջընթացի հասնեն:
Նա նաեւ ասել է, որ դեռեւս հայտնի չէ՝ որ երկրի համակարգի հիման վրա կստեղծվի միասնական համակարգը: «Անհնար է կանխատեսել»,- եզրափակել է ԿԲ նախագահի տեղակալը:  
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -40-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search