Artsakhpress

Միջազգային

Թեհրանը Saudi Aramco-ի վրա գրոհներին Իրանի մեղսակցության ապացույցներ Է պահանջում Էր Ռիադից

Թեհրանը Էր Ռիադից պահանջում Է տրամադրել այն բանի ապացույցներ, որ Իրանն Է կանգնած սաուդյան նավթային օբյեկտների վրա գրոհների հետեւում:

Թեհրանը Saudi Aramco-ի վրա գրոհներին Իրանի մեղսակցության ապացույցներ Է պահանջում Էր Ռիադից

Թեհրանը Saudi Aramco-ի վրա գրոհներին Իրանի մեղսակցության ապացույցներ Է պահանջում Էր Ռիադից
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այդ մասին սեպտեմբերի 19-ին հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Եթե նրանք Իրանի մեղսակցության ապացույցներ ունեն, ապա թող տրամադրեն դրանք»,-Մուսավիի խոսքը մեջբերում Է Al Alam հեռուստաալիքը: Նա հավելել Է, որ «Թեհրանը չի ձգտում լարվածություն ստեղծել տարածաշրջանում»: Սեպտեմբերի 18-ին Էր Ռիադը գրոհներին մեղսակցության մեջ մեղադրել Է Իրանին, ներկայացնելով մի շարք ապացույցներ, բայց խոստովանելով, որ հրթիռների արձակման վայրը մինչ այժմ չի պարզվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -43-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search