Artsakhpress

Միջազգային

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի մասին

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ Թուրքիայում ժամանակավորապես բնակություն հաստատած սիրիացի փախստականների թիվը անցել է 3 մլն 600 հազարը:

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի մասին

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է երկրում սիրիացի փախստականների թվի աճի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» լրատվամիջոցը:
Նախարարը հայտնել է նաև, որ իրենց կողմից Սիրիայի հյուսիսում իրականացված «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների արդյունքում Սիրիայում ստեղծված անվտանգ շրջաններ մինչ օրս վերադարձել է 354 հազար սիրիացի:
Նա նշել է, որ այս տարվա ընթացքում ավելի քան 270 հազար ապօրինի միգրանտ է փորձել մուտք գործել Թուրքիա:
Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջանները «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից մաքրելու պատրվակով 2016-2017 թվականների ընթացքում իրականացրել է «Եփրատի վահան» անունը կրող ռազմական գործողությունները, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Սիրիայի քրդերին: Գործողությունները սկսվել էին սահմանային Ջերաբլուս քաղաքից, ապա թուրքական զորքերը մտել էին Էլ-Բաբ: Ավելի ուշ՝ 2018 թվականին, նույն պատրվակով թուրքական բանակը ռազմական գործողություններ էր սկսել Աֆրինի շրջաններում, որը ստացել էր «Ձիթենու ճյուղ» անվանումը: 
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -45-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search