Artsakhpress

Քաղաքական

Կբավարարվենք պաշտպանության նախարարի մեկնաբանությամբ. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի հայտարարությունը

Պաշտպանության նախարարն արդեն պատասխանել է:

Կբավարարվենք պաշտպանության նախարարի մեկնաբանությամբ. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի հայտարարությունը

Կբավարարվենք պաշտպանության նախարարի մեկնաբանությամբ. ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում Զաքիր Հասանովի հայտարարությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 սեպտեմբերի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը` պատասխանելով հարցին, թե որն է ԱԳՆ-ի դիրքորոշումը Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի՝ «մենք մեր խոսքը կասենք ռազմի դաշտում» հայտարարության վերաբերյալ, որը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» արտահայտության պատասխանն էր:
«Այդ հարցում կբավարարվենք ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մեկնաբանությամբ»,-ասել է Նաղդալյանը:
Հիշեցնենք՝ երեկ լրագրողների հետ ճեպազրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հայտարարությունը, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր. «Երազելը շատ լավ բան է, թող երազի»:
Հարգելի՛ ընթերցող, 1-5 բալային համակարգով կարող եք գնահատել նյութի որակը՝ 10-55 կարճ համարին ուղարկելով sms հաղորդագրություն՝ նշելով համապատասխան կոդը` -47-:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Search